Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Կաղնու վերաճի խթանո՞ւմ, թե ճանապարհի հարթում դեպի հանք

SOCIETY

Ուրբաթ օրը սոցիալական ցանցերում համարակալված ծառերի լուսանկարներ հրապարակվեցին: Խոսքը վերաբերում է Լոռու մարզի «Հայանտառ»–ի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Թումանյանի անտառպետության բոխի տեսակի ծառերին: Ի դեպ այս անտառպետությունը գտնվում է Արդվի գյուղի հարևանությամբ: Խնդիրը բարձրաձայնողերն էլ եղել են Արդվիի բնակիչները: 

Թե ինչու են այդ ծառերը համարակալել հարցի պատասխանը գտնելու համար չորս օր ժամանակ պահանջվեց: «Հայանտառ»–ից պաշտոնական պատասխան ստացանք միայն այս երկուշաբթի: Մասնավորապես այդ պատասխանում ասվում էր, որ նշյալ ծառերը գտնվում են «Հայանտառ»–ի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25–րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թ. խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

«Նշյալ անտառային տարածքը հասունացող 60–70 տարեկան կաղնուտ է՝ հասուն և գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը և բնական վերաճը խթանելու նպատակով հատման են նշանակվել հասուն և գերհասուն բոխու ծառերը, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով և հիվանդություններով, ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար: Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը»,– կարդում ենք պատասխանի մեջ:

Սակայն մինչ այս պատասխանը ստանալը, Արդվիի բնակիչները սեփական «հետաքննություն» են կատարել: Ուրբաթ օրը զանգահարել են «Հայնատառ», որտեղից նրանց պատասխանել են, թե այդ տարածքում ՄԱԿ–ի կողմից կոճղաճյուղային հատումներ են իրականացվելու՝ հավելելով, որ հստակ դեռևս չգիտեն խոսքը նույն տարածքի մասին է, թե ոչ: Բայց արդվեցիները կարողացել էին նաև պարզել, որ կոճղաճյուղային հատումներ միայն Օձունի տարածքում են նախատեսվում իրականացնել:
Մյուս կողմից էլ՝ «Հայանտառի» պատասխանի մեջ նշված այն տողերին, թե կաղնու աճը խթանելու համար են բոխու այդ ծառերը նախատեսում հատել, Արդվիի բնակիչները հակափաստարկ են բերում՝ նկարներից մի քանիսում պարզ երևում է, որ կան կաղնիներ, որոնց սերտաճած բոխու ծառերը համարակալված չեն: Մյուս կողմից էլ կան համարակալված միայնակ ծառեր, որոնք հիվանդ չեն կամ երկու ծառ՝ մեկը նորմալ վիճակում, մյուսը՝ փտած, բայց տարօրինակ կերպով համարակալել են առաջինը:
Գյուղացիները նաև կարծում են, որ իրենց կողմից աղմուկ չբարձրացնելու դեպքում, հնարավոր է, որ ստուգումներ առհասարակ չիրականցվեին: Նրանք նաև նշում են, որ ծառերի տարիքը այդքան մեծ նշանակություն չունի, եթե ծառը ոչնչի չի խանգարում: Հատկապես, որ տարիքով մեծ ծառերը ավելի շատ են խոնավություն պահում: 
Արդվեցիներին մտահոգում է այն փաստը, որ համարակալված ծառերի հետագիծը ճանապարհ է հիշեցնում, որն ի դեպ տանում է արդեն մեզ հայտնի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակում: Իհարկե, այդ ենթադրյալ ճանապարհը անմիջապես հանքի տարածքին չի հասնում, բայց գտնվում է դրանից մի փոքր ներքև. «Այն որոշակի թեքությամբ գնում է դեպի սարի գլուխ, մոտ 30 մ լայնություն ունի ու տանում է դեպի հանքի տարածք: Ենթադրում ենք, որ կարող է Երևանում նստած ղեկավարները չեն էլ պատկերացնում, թե դա ինչի հետ է կապված, իսկ որոշ մարդիկ օգտվելով առիթից՝ իրենց ուզած տեղն են նշել»,– ասաց մեզ Արդվու բնակիչներից մեկը:

Գյուղացիներն այս հարցի շուրջ շատ ավելի ուշադիր ու զգոն են, քանի որ հանքին մոտ տարածքում է համարակալում կատարվել: Ասում են՝ հանքի խնդիրը չլիներ, գուցե այդպիսի մեծ ուշադրություն չդարձնեին, չնայած կրկին կարձագանքեին, բայց քանի որ կա հանք, ավելի ուշադիր են: Նրանք նաև վստահեցնում են, որ եթե գյուղ մասնագետներ գան, ապա միայն Արդվու բնակիչներից կազմված հանձնաժողովի մասնակցությամբ թույլ կտան գործողություններ կատարել. «Ոչ մի ծառ չի կտրվելու, իսկ կտրվելու դեպքում՝ պատասխան են տալու»,– նշեցին նրանք:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome