Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ուսանողները կլոր սեղանի արդյունքներով տարկետման իրավունքի շուրջ առաջարկներ կներկայացնեն կառավարությանը

SOCIETY

 Ազգային ժողովում կայացած կլոր սեղան-քննարկման արդյունքներով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները իրենց առաջարկները կփաստաթղթավորեն և կներկայացնեն կառավարությանը:  Բացի այդ, ուսանողների մասնակցությամբ կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր խնդիրները և դրանց լուծման տարբերակները կառավարության որոշումներով կամ ենթաօրենսդրական ակտերով: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ամփոփեցին տարկետման իրավունքի տրամադրման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդարանում կայացած կլոր սեղան-քննարկման արդյունքները: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  ընդգծեց, որ կլոր սեղանի արդյունքներով կարող են արձանագրել, որ կան հարցեր, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն: «Մենք առաջարկում ենք ուսանողներին հավաքել, փաստաթղթավորել այսօրվա քննարկման ընթացքում հնչած առաջարկները և ներկայացնել պաշտպանության և կրթության և գիտության նախարարություններին: Նաև կառավարությանն ենք առաջարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողների, պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը դետալ առ դետալ, սկզբունք առ սկզբունք կքննարկի կառավարության որոշումներում կամ ենթաօրենսդրական ակտերում այս հարցերին լուծում տալու տարբերակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

«Հանուն գիտության զարգացման անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ իրենց  հիմնական պահանջը՝ տարկետման տեղերի պահպանում,  բավարարվել է:  ««Տարկետում լինելու է» մեր սկզբունքը, որ դրված էր նախաձեռնության հիմքում՝ դառնում է իրականություն, մնում է հասկանալ` որքան տեղ կտրվի, ինչ չափանիշներ ու հայտանիշներ կորոշվեն»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց երկրորդ կարևոր առաջարկը, որը վերաբերվում է կրթության անընդհատության ապահովմանը, իշխանության ներկայացուցիչները խոստացել են քննարկել:

Ըստ նրա` իրենք առաջարկել  են «բոլորը պետք է ծառայեն» ընդունված սկզբունքը համալրեն իրենց գաղափարով` ոչ թե բուհը տանեն բանակ, այլ բանակը բերեն բուհ: «Առաջարկի նպատակն է, որ անընդհատության սկզբունքը պահպանելով՝ արական սեռի ավելի շատ երիտասարդներ գնան ծառայեն և դա լինի իրենց ընտրության վրա: Դա  կլինի նոր ծառայության ձև: Համաձայնություն եղավ, սկզբունքը քննարկվի, հարցը մեխանիզմների հետ է  կապված: Մարդ ընտրության հնարավորություն է ունենում, պահպանում է գիտության անընդհատության սկզբունքը, ձեռք են բերում նաև ռազմական գիտելիքներ: Սրանով նաև կլուծվի այն շահարկման հարցը, թե մեկը ծառայած է, մյուսը` չէ»,-ընդգծեց Պետրոսյանը:» 

Եզրափակելով խոսքը Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց համար կարևոր սկզբունքները իրականություն դարձնեն:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome