Սիսիան-Երեւան ճանապարհին մեքենան 60 մետրից ընկել է ձորը. վարորդը զոհվել է
SOCIETYՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, նոյեմբերի 22-ին, ժամը 13:02-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 35 DA 176 (վարորդ՝ 1993 թ. ծնված Թ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ:
Փրկարարները և ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և մոտեցրել ավտոքարշակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



