Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման

POLITICS

 ՀՀ առողջապահության նախարարությունում նոյեմբերի 22-ին կայացել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների թեմայով հերթական աշխատանքային հանդիպումը։  Կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունն` այս անգամ հարցը քննարկվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ողջունելով մասնակիցներին` նախարար Լևոն Ալթունյանը նշել է հանդիպման նպատակը, մասնավորապես, թե որքանով են հիմնավորված հնչեցվող մտահոգությունները. «Քննարկման արդյունքում հասկանանք, թե արդյո՞ք կա անհրաժեշտություն մեր մոտեցումներում փոփոխություններ կատարելու, թե յուրաքանչյուրս մնում ենք մեր կարծիքին»,-ասել է նախարարը։  

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հակիրճ ներկայացրել է վիճակագրական տվյալներ Հայաստանում առկա իրավիճակի, շուրջ 71 երկրների փորձի, պատվաստանյութի բաղադրության, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել է այս կապակցությամբ նախկինում հնչեցված մի շարք մտահոգություններ։   

Ի պատասխան «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի հարցի՝ տեղեկացվել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը Հայաստանի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում  իրականացվում է անվճար` ռիսկային 30-60 տարեկան կանանց շրջանում։ Սակայն, չնայած լայն իրազեկմանը, ընդգրկվածության ցուցանիշները բարելավման կարիք ունեն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ընդունելի է խնդրի առկայությունը, սակայն ընդգծել ռիսկերի գնահատման և կառավարման  կարևորությունը, հանրային իրազեկվածության գործընթացում խնդիրների առկայությունը՝ հորդորելով առավել առարկայական դարձնել հասարակական սեկտորի հետ համագործակցությունը։   

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Լիա Ավետիսյանը մտահոգություն է հայտնել առավելապես կնոջ վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաև պտղաբերության ցուցանիշի վրա  պատվաստման հնարավոր ներգործության մասով, ինչի առթիվ հանդիպմանը ներկա գերատեսչության և հասարակական սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների կողմից տրվել են մեկնաբանություններ։   

«Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը բարձրաձայնել է մանկատների և գիշերօթիկ հաստատությունների աղջիկների պատվաստման հարցը։ Նշվել է, որ, եթե տվյալ երեխան ունի ծնող, ապա այդ դեպքում որոշումը կկայացնի ծնողը, իսկ եթե ոչ, ապա համապատասխան հաստատության ղեկավարը։

Հանդիպման ընթացքում մեկնաբանություններ և հարցադրումներ են հնչեցվել ներկա հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ևս։

Անդրադառնալով հանդիպմանը ներկաների կողմից վկայակոչված ԱՄՆ պրոֆեսոր Դ.Հարփերի հնչեցրած կարծիքների առթիվ մտահոգությանը` նախարար Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ այդ տեսակետը պրոֆեսորի անձնական կարծիքն է. «Նախարարությունը չի կարող առաջնորդվել անհատի կարծիքով։ Ընդհանուր ռազմավարությունն ընդունվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների հիման վրա»։

Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի  նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը ներկայացրել է, թե իր մասնագիտական գործունեության 30 տարվա ընթացքում արգանդի պարանոցի քաղցկեղով որքան երիտասարդ կանանց տառապանքի, կորուստների ականատեսն է եղել. «Տարիներ առաջ մենք երազում էինք քաղցկեղի կանխարգելման մասին։ Հիմա առաջին անգամ քաղցկեղը կանխարգելելու հնարավորություն է տրվում։ Ինչպե՞ս կարելի է դրանից հրաժարվել»,-ասել է Գրիգոր Բադալյանը։

Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ՀԿ-ի ներկայացուցիչ Եվա Չիչոյանը մեկնաբանել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը 3-4-րդ փուլերում է հայտնաբերվում, քանի որ սկզբնական շրջանում հիվանդությունը կլինիկորեն չի արտահայտվում։ Վերջինս շեշտել է, որ մանկաբարձ-գինեկոլոգների համար առավել տեսանելի է խնդրի առկայությունը և պատվաստման անհրաժեշտությունը։

Հնչել են նաև զավեշտի հասնող կասկածներ, որոնք ընդունելի չեն եղել անգամ պատվաստմանը դեմ արտահայտվողների կողմից։

Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը հորդորել է ներկաներին անցկացնել կառուցողական քննարկում, ունկնդիր լինել միմյանց և փորձել համատեղ առավելագույն արդյունքի հասնել` ի նպաստ աղջիկների առողջ ապագայի։ 

Ամփոփելով քննարկումը Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել  ներկաներին  սրտացավության համար՝  ընդգծելով, որ նախարարությունը մշտապես պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն պատվաստումների իրականացման, այլև յուրաքանչյուր հիվանդի բուժման գործում։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են հայտ ներկայացրած բոլոր  կազմակերպությունների ներկայացուցիչները։   

Ներկայումս մեր երկրում արգանդի պարանոցի քաղցկեղով հաշվառված է 3030 հիվանդ։ Յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինում 250 նոր դեպք։ Կանանց քաղցկեղների կառուցվածքում 2-րդ տեղը գրավող այս հիվանդության մահացության ցուցանիշը 100000 կնոջ հաշվարկով 7-8 է։ Հիվանդությունը երիտասարդանում է, զգալիորեն աճել է բարձիթողի դեպքերի թիվը՝ մոտավորապես 60%-ը հայտնաբերվում է հիվանդության 3-4-րդ փուլերում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեի խորհրդատվական հանձնաժողովի տվյալներով` ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն։ Այդ մասին է վկայում 71 երկրի փորձը։ Ինչպես բոլոր դեղերն ու պատվաստանյութերը, այնպես էլ գարդասիլը, մինչև ներդրվելը երկար տարիներ կլինիկական փորձաքննության են ենթարկվում։ Պատվաստանյութն ամբողջական վիրուս չէ, հետևաբար չի կարող մուտացիայի ենթարկվել և առաջացնել  արգանդի պարանոցի քաղցկեղ։ Ինչ վերաբերում է հետպատվաստումային երևույթներին, ապա ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ` ցավ, կարմրություն, այտուց: Ուժեղ ցավ արձանագրվել է պատվաստվածների 6%-ի մոտ: Որպես ընդհանուր կողմնակի երևույթ` արձանագրվել է միայն ջերմության բարձրացում` 10%-ից քիչ։ Դիտվել են նաև գլխացավ, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որը բնորոշ է այդ տարիքային խմբին՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաները՝ անաֆիլաքսիան, զարգանում է 1,7 միլիոնից մեկի դեպքում, որն օրգանիզմի անհատական ռեակցիան է, ինչը կարող է առաջանալ ցանկացած դեղորայքից, սննդամթերքից։ Որևէ հիմք չկա պնդելու, որ պատվաստանյութն ինչ-որ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ճիշտ հակառակը` կնոջ մոտ անպտղության պատճառ է դառնում արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը (արգանդի հեռացում, քիմիաթերապիա և/կամ ճառագայթային բուժում):

Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity