Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել
INTERNATIONAL NEWSԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 22–ին Բեյրութ է վերադարձել: Հարիրին տունդարձի ճանապարհին կանգառ է կատարել նախ՝ Եգիպտոսում, այնուհետ՝ Կիպրոսում, որտեղ կազմակերպված ենթադրյալ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Հարիրիին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Լիբանանի վարչապետը օդանավակայանից անմիջապես այցելել է հոր՝ երկրի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին, այնուհետ ուղևորվել է Բեյրութի իր առանձնատուն: Փոխանցվում է նաև, որ վարչապետը կմասնակցի Լիբանանի անկախության առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին, որից հետո կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի նախագահ Միշել Աունին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



