Զորականում կարկուտը վնասել է բերքի 40 %-ը, գյուղացիները փաստի առջեւ են կանգնել
SOCIETYՏավուշի մարզի Զորական գյուղում կարկուտը վնասել է բերքի 40 տոկոսը, գյուղատնտեսական վարկեր վերցրած զորականցիներն այժմ փաստի առաջ են կանգնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ վնասվել են տնայնամերձ այգիները, հոնը, թուզը, նուշը, պոպոքը, դեղձը: «Այգեգործությամբ քչերն են զբաղվում, մեծ այգիներ չկան, տնայնամերձ այգիներն են վնասվել: Մարդիկ վարկեր էին վերցրել, հիմա փաստի առաջ են, չեն կարողանում փակել, բերքը արդեն պիտանի չէ, մեկը մեքենան է ծախում, մեկը կենդանիներին է մորթում, մեկը մեկնում է արտագնա աշխատանքի, դե մի բան պիտի անեն, վարկերը փակեն»,-ասաց Սուրեն Մարտիրոսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



