Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից
SPORTՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հունահռոմեական ոճի պատասխանատու-փոխնախագահ Արսեն Բադալյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բադալյանը փաստեց, որ ինքը ֆեդերացիայից չի հեռացել ժամանակի սղության պատճառով: «Ֆեդերացիայում իմ ունեցած պաշտոնն այն պաշտոնը չէր, որի համար նման խառնաշփոթ պետք է ստեղծվեր: Բոլորին էլ պարզ պետք է լիներ, որ ես այդտեղ ինձ համար ֆինանսական հարցեր չեմ լուծում և ինձ հետ ֆինանսական պարտավորություններ չեն եղել: Երբ դեռ չէի անցել ֆեդերացիայի իմ գործին պարզ և հստակ ասվել էր, որ ֆինանսական հարցեր չեն լինելու: Ես ոչ մի խոստում չեմ տվել ֆինանսապես ֆեդերացիային օգնելու վերաբերյալ: Այն պայմանավորվածությունը, որ ունեցել ենք մոտ մեկ ամիս անց կարծես «ուրիշ կողմ էր գնում»»,-շեշտեց նա:
Բադալյանի խոսքով` աշխատանքը ֆեդերացիայում իր ազդեցությունն էր թողնում ընկերական շրջապատի վրա: «Ես շարունակելու եմ օգնել սպորտին, ինչը որ անում եմ տարիներ շարունակ, ու եթե ինչ-որ մարդիկ ամբիցիաներ ունեն ֆեդերացիայում իմ «աթոռի» հետ կապված, ապա այն արդեն ազատ է: Հասկացա, որ ներքաշվել եմ մի բանի մեջ, որն ինձ հետաքրքիր չէ, իսկ նպատակներն անհասկանալի են»,-փաստեց Բադալյանը:
Վերջինս շարունակելու է գլխավորել «Վետերան մարզիկների միությունը»:
Բադալյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնին էր ընտրավել ընթացիկ տարվա մայիսի 20-ին: