Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

SOCIETY

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը նոյեմբերի 24-ին վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 114 մլն դրամով կամ 23 տոկոսով: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ 2017-ի առաջին 10 ամիսների ընթացքում իրականացվել են 27 մլրդ 300 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից 9 մլրդ 600 մլն դրամը ներդրվել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրով, մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհասնի 12,5 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, մարզում 2017-ին նախատեսվում է իրականացնել 30 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

Առողջապահության ոլորտի տարեկան բյուջեն նախատեսվել է 1 միլիարդ 573 մլն դրամ, վճարովի ծառայություններից ակնկալվող մուտքերը տարեսկզբին նախատեսվել է 114 մլն դրամ, սակայն հուլիսից վճարովի ծառայություններից ակնկալվող միջոցները նախատեսվում է ավելացնել 34 մլն դրամով: Աշոտ Սիմոնյանի խոսքով, 2018-ին նախատեսվում է վճարովի ծառայություններից մուտքերը հասցնել 200 մլն դրամի:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արագածոտնի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել 10-ից ավելի ներդրումային ծրագիր, որոնց մի մասն արդեն իսկ ամբողջությամբ իրականացվել է, իսկ մյուս մասն ընթացքում է: Ներդրումային ծրագրերն ուղղված են արևային էլկտրակայանի կառուցմանը, թռչնաֆաբրիկայի, ջերմոցային տնտեսությունների հիմնմանը, խոզաբուծության, գինեգործության, ադամանդագործության  զարգացմանը և այլն: Թալինում ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկմամբ նախատեսվում է ստեղծել 200-300 նոր աշխատատեղ՝ 200-300 դրամ միջին աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզում ակնկալվում է ստեղծել 1000 նոր աշխատատեղ:

Աղբահանության ոլորտում մարզում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. ուսումնասիրվել և քարտեզագրվել է 136 աղբավայր և աղբակույտ, որից փակվել է 124-ը: 2017 թ. մարզի համայնքներն աղբահանության նպատակով ծախսել են 62 մլն դրամ, որից 36-ը հավաքագրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանցից: Ակնկալվում է, որ 2018-ին սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 140-145 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել վարձավճարներից և ապահովել  ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome