Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Հայկական քոչարիի կատարում՝ հատուկ ՅՈՒՆԵՍԿՕ–ի համար

SOCIETY

Երեկ Մշակույթի նախարարության բակում յուրահատոկ միջոցառում էր. հնչում էր հայկական քոչարի պարի մեղեդին, պարում էին թե՛ համույթների անդամները, թե՛ զինվորներ, թե՛ նախարարության աշխատակիցները և թե՛ պարզապես միջոցառմանը ականատես մարդիկ: 

Պարզվում է` մոտ օրերս Կորեայում պետք է կայանա ՅՈՒՆԵՍԿՕ–ի հերթական նստաշրջանը, և հայկական քոչարիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ավելացնելու համար էր կատարվում այս պարը: 
«Նկարահանումը կատարում ենք, որպեսզի հետո ուղարկեն ՅՈՒՆԵՍԿՕ, այնտեղ էլ տեսնեն, որ և՛ տարազով, և՛ առանց տարազի, և՛ նախարարներ պարում են քոչարի պարը: Մոտավորապես 25–30 համույթ կա այստեղ: Մշակութի նախարարությունն է սա կազմակերպել: Այստեղ է Մրոն՝ Արսեն Գրիգորյանը»,– նշեց Հայրիկ Մուրադյանի անունը կրող «Վան» ազգագրական համույթի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:
Այն, որ քոչարին կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայտնի էր դեռևս երկու տարի առաջ: Հայկական պարը ցուցակում ներառելու մասին Հայաստանի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել 2015թ.:

Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում՝ խոյի երկրպագության ժամանակաշրջանում: Մեր պարը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը: Հնում կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես ետևի «սմբակներին» բարձրանալ, վեր բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին: 

Մինչև 19–րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք:

Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի–խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները՝ խոյակ, տոտեմական խոյ, խոյ – խոյի համաստեղություն և խոյ – քաղաք։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել են հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով` ասես ախոյանին պոզահարելու համար։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Հայաստանի կողմից արդեն իսկ ընդգրկված են «Դուդուկն ու դրա երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, ինչպես նաև «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումը Հայաստանում»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program