Հրդեհ է բռնկվել «Երևան Մոլ» առևտրի համալիրի մոտակայքում
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 29-ին` ժամը 02.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավար ման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույբիշևի փողոցի Է. Հ.-ին պատկանող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 03.10-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` մասամբ (մոտ 3 քմ) և գազի հաշվիչ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



