«Բորուսիա»-ն ջախջախեց «Պադերբորն»-ին. Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ
SPORTՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախեց «Պադերբորն»-ին խոշոր` 7:1 հաշվով:
Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումը կայացավ Դորտմունդում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Խաղի 87-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուկաս Պիշչեկը, իսկ մեկ րոպե անց Մխիթարյանն ինքը դարձավ գոլի հեղինակ:
«Բորուսիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Բունդեսլիգայի շրջանակներում: Հոկտեմբերի 31-ին Թոմաս Տուխելի սաները կխաղան Բրեմենի «Վերդեր»-ի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



