Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ուսումնական հաստատություններում տեղի ունեցող բռնությունների մասին բարձրաձայնելու նոր ու արդյունավետ հարթակ

SOCIETY

Past.am-ը տեղեկացնում է. Եթե տնօրենը, ուսուցչուհին կամ դաստիարակը քաշել է ձեր երեխայի ականջը, հարվածել կամ վախեցրել է փոքրիկին ճաշը չուտելու կամ աղմկելու համար, սպառնալով, որ բժիշկ կկանչի, ապա մի հապաղեք, դիմեք ինքնապաշտպանության մեթոդների:

Ծնողներն ահազանգում են, որ Երևանի թիվ 31 մանկապարտեզի մսուրային խմբի դաստիարակչուհի տիկին Ռայան երեխաներին վախեցնում է, ասելով` արագ հացը կերեք, բերաններդ փակեք, խելոք մնացեք, թե չէ բժիշկ կկանչեմ, որ ձեզ սրսկի, ձեր մամաները չեն գա ձեր հետևից:

Նույն մանկապարտեզի կրտսեր 2–րդ բ խմբի դաստիարակչուհին՝ տիկին Զարիկը, հիանալի գիտելիք է փոխանցում երեխաներին, զբաղվում է երեխաների հետ շատ, բայց նաև ուշադիր է այն երեխաների նկատմամբ, ում ծնողները ամսական որոշակի գումար են տալիս` 3000–10000 դրամ: Գնում ես երեխայիդ վերցնելու, քանի որ փող չես տվել՝ երեխայի դրսի հագուստը չեն հագցնում, մինչդեռ գումար տված երեխայի հետևից վազում են, թույլ չեն տալիս, որ ծնողն ինքը հագցնի: Բայց այդ նույն գումար տվող ծնողը հենց մի ամիս գումարը չի տալիս, երեխայի հետ վերաբերվում են ինչպես գումար չտված երեխայի հետ: Բայց գիտելիքի տեսանկյունից տիկին Զարիկը անփոխարինելի է:

Այս և այլ մանրամասների մասին տեղեկանալու հնարավորություն է ստեղծվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» համատեղ ջանքերի շնորհիվ: Այն հնարավորություն է տալիս հանրակրթական հաստատություններում քաղաքացիական վերահսկողություն իրականացնելը դարձնել ավելի մատչելի:

Եվ եթե նախկինում երեխայի շահերը պաշտպանելու համար հարկավոր էր գնալ դպրոց կամ մանկապարտեզ , աղմուկ–աղաղակ սարքել, ապա հիմա բողոքը կարելի է գրել վիրտուալ հարթակում, և այդ մասին տեղեկացնել ոլորտի վերահսկողությամբ զբաղվող վերադաս կազմակերպություններին: Հարթակը հնարավորություն է տալիս նաև առանց անուն–ազգանուն նշելու պատմել հանրապետության կրթական հաստատություններում տեղի ունեցող խախտումների, անօրինությունների և այլ չարաշահումների մասին:

Ու թեև փորձը ցույց է տալիս, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցները միանշանակ հերքում են իրենց հասցեին հնչեցված բողոքները, այնուամենայնիվ, վիրտուալ հարթակում այս ընթացքում արդեն հավաքվել և մշակվել է բավականին հետաքրքիր վիճակագրություն:

Եվ այսպես՝ բողոքների ստվար մասը, մոտ 88%–ը, պետական հաստատություններից են, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ մասնավոր կրթահամալիրներն անթերի են: Դրանցից բողոքողները կազմում են մոտ 12%, ինչը նշանակում է, որ մասնավոր հաստատություն ընտրելը դեռ երաշխիք չէ, որ այնտեղ ձեր երեխային չեն նեղացնի:

Վիճակագրությունը փաստում է նաև, որ ծնողներն ամենաշատը՝ մոտ 41%, բողոքում են մանկապարտեզներից: Մոտ 30%–ը բողոքում են 5–9–րդ դասարաններում երեխա ունեցողները: Տարրական և ավագ դպրոցների ուսուցիչների աշխատանքից բողոքողների վիճակագրությունը զարմանալիորեն նույնն է՝ 11,8%:

Ուսումնական հաստատություններում առկա արատավոր երևույթներից ամենատարածվածը, պարզվում է, դրամահավաքն է՝ 35%, ուսուցչին կամ տնօրենին նվեր, այդ թվում՝ գումար և ծաղիկ տալու դեպքերն էլ քիչ չեն և կազմում են ընդհանուր բողոքների 17,6%–ը: Քիչ չեն բողոքները երեխաների հանդեպ ցուցաբերած խտրական վերաբերմունքի և ֆոնդի գումար հավաքելու մասով՝ մոտ 12%, իսկ շենքային և այլ պայմաններից, ծնողների միջոցներով վերանորոգում կազմակերպելու, կուսակցականացման, ինչպես նաև երեխաների հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելու հետևանքով բողոքները բաշխվել են հավասարապես՝ մոտ 6%:

Արմինե Գրիգորյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe