Մրգաշատ գյուղի խաչմերուկում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYԱրմավիրի մարզում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում, այսօր` նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Համլետ Խ.-ն է:
Դատական բժիշկի նախնական եզրակացությամբ վարորդը՝ հանկարծամահ է եղել: Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



