Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանը պաշտպանում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված նախագծերը. ՀՀ ԱԳ նախարար

POLITICS

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին, որը կայանում է Փարիզում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ պարոն Նախագահ, 
Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, 
Հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Նախարարական համաժողովը հյուրընկալելու համար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարությանը բարձրաստիճան այս միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Տոգոյի մեր գործընկերների ներդրումը նախարարական այս հանդիպման նախապատրաստման մեջ։

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկի՛ն Գլխավոր քարտուղար, քիչ առաջ Ձեր կողմից ներկայացված զեկույցը վկայում է մեր Կազմակերպության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքների մեծ ծավալի և բազմազանության մասին։

Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, ցանկանում եմ վերահաստատել նաև մեր աջակցությունը Ձեր հետևողական գործունեությանը, որը նպատակաուղղված է ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղմանը։ Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն և փորձառություն։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի հանձնառության մասին, որը դրսևորվեց Ձեր կողմից նախաձեռնած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն բարձրաստիճան առաքելությանը մասնակցելու ընթացքում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք հարկադրված ենք առերեսվել ահաբեկչության մշտական սպառնալիքին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ամենախիստ կերպով դատապարտել ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախ դարձան վերջին ժամանակաշրջանում նաև Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և վերստին մեր լիարժեք աջակցությունը հայտնել այս չարիքի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

Երեկ Եգիպտոսում և Մալիում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում եգիպտացի և մալիացի բարեկամ ժողովուրդներին։

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում և Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կցանկանայի ևս մեկ անգամ կարևորել այն, ինչը նշված է Ֆրանկոֆոնիայի վերջին երեք գագաթաժողովներին ընդունված բանաձևերում, որտեղ վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ է արվում անվերապահ հարգել 1994 և 1995թթ․ անժամկետ եռակողմ զինադադարի համաձայնագրերը, հավաստել հանձնառությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած անբաժան ամբողջություն հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ որպես հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հիմք։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

Ցանկանում եմ նաև մեր գնահատանքը հայտնել Ձեր այն ջանքերի համար, որոնք նպատակաուղղված են մեր հասարակություններում երիտասարդության դերի ամրապնդմանը և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնմանը։

Այս առումով արժևորում ենք Ձեր նախաձեռնությունը, որի արդյունքում Բուխարեստում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի կանանց իրավունքներին նվիրված համաժողովը։ Լիակատար աջակցություն հայտնելով այս համաժողովի արդյունքում ընդունված Կոչին՝ կարծում ենք, որ Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը կարող է ներառվել 2018թ. անցկացվելիք Երևանի գագաթաժողովին ընդունման համար նախատեսված փաստաթղթերի շարքում։

Հայաստանը պաշտպանում է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձևերի և որոշումների նախագծերը։

Թերևս այսքանով սահմանափակվեմ, քանի որ այս համաժողովի ընթացքում մի քանի անգամ ելույթներ եմ ունենալու։

Շնորհակալություն»։

Նախատեսվում է, որ փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։ Նախատեսվում է նաև, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։

 

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter