Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար
INTERNATIONAL NEWSԶիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Zimbabwe Independent թերթը:
Թերթի տվյալներով՝ նշված գումարի կեսը Մուգաբեն ստացել է տեղում: Բացի այդ, նրան մինչև իր կյանքի վերջ կտրվի ամսական աշխատավարձ իր ստացած վերջին նախագահական աշխատավարձի չափով՝ 18 հազար դոլար: Ռոբերտ Մուգաբեն կստանա նաև առողջապահական ապահովագրություն և անշարժ գույքի պաշտպանվածության երաշխիքներ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



