Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վազգեն Սաֆարյան. «Ռուսաստանին կապող երկրորդ ճանապարհ է պետք»

ECONOMICS

Լարսի խնդրի մասին հիշում են միայն ձմռանը: Մինչդեռ այն մեր երկրի օրակարգային հարցերից մեկն է: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանին կապող երկրորդ ճանապարհ է պետք: Լարսի ճանապարհի խափանումներից առաջացած վնասներից խուսափելու համար, ըստ նրա, պետք է աչքի տակ ունենալ Հայաստան–Իրան երկաթգծի կառուցումը:

«Սա ավելի մոտ է ճշմարտությանը: Նման իրավիճակներում արդիական է դառնում Հայաստան–Իրան երկաթգծի շինարարության հարցը: Այդ դեպքում մենք կունենանք լրացուցիչ ճանապարհ՝ Իրանով բեռների փոխադրում դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ: Պետք է Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի հետ բանակցություններ տարվեն»,– մատնանշեց նա:

Երկրորդ ճանապարհը՝ լաստանավայինն է: Նրա համոզմամբ՝ լաստանավային փոխադրումը շատ կարևոր է՝ հատկապես Վերին Լարսի փակվելու դեպքում:

«Ճանապարհ կա Իրանով: Կայարանից հենց բեռները լաստանավով տեղափոխել Աստրախան, հետո Վոլգա գետով դեպի Ռուսաստանի կենտրոնական շրջաններ»,–ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ ընդհանրապես Լարս–Ստեփանծմինդա ճանապարհը, որտեղ հաճախ են փլուզումներ լինում, երեք անգամ դրվել է թունել կառուցելու խնդիր, սակայն, այդպես էլ չի հաջողվել կառուցել:

«Առաջին անգամ թունելի կառուցմանը խանգարել է Առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ անգամ՝ Հայրենական մեծ պատերազմը և երրորդ անգամ՝ Խորհրդային Միության փլուզումը: Այդ խնդիրը 100 տարի է արծարծվում է: Այնտեղ նախատեսում են խողովակաշար կառուցել և անցնել վտանգավոր հատվածները: Դա կլինի պետություն–մասնավոր հատված տիրույթում: Բոլոր տնտեսվարողները, որոնք Վերին Լարսով փոխադրումներ են իրականացնում, պետք է միջոցներ հատկացնեն ճանապարհի վտանգավոր մասերն անվտանգ դարձնելու համար»,– տեսակետ հայտնեց նա:

Սաֆարյանը նշեց, որ պետության բյուջեն այսօր թույլ չի տալիս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ հատկացնել:

«Ռուսաստանում էլ կան շահագրգիռ կազմակերպություններ, այստեղ էլ. բոլորի համար ճանապարհը շատ կարևոր է: Պետք է փորձել համատեղ ուժերով ներդրումներ հայթայթել և Լարսով անցնող վտանգավոր հատվածները դարձնել անվտանգ՝ ստեղծելով վերգետնյա թունել, որպեսզի ձնհալից և քարաթափումներից ճանապարհն անվտանգ լինի»,– շեշտեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը:

Յուրաքանչյուր տարի ձմռանը Լարսը փոխադրումների համար փակ է լինում: Վազգեն Սաֆարյանի կարծիքով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ճանապարհին տեխնիկայի առկայություն է անհրաժեշտ:

«Տնտեսվարողները պետք է համախմբվեն և տեխնիկա պահեն, որպեսզի կարողանան ճանապարհից ձյունն արագ մաքրել: Սա ամենաարդիական լուծումն է: Այս դեպքում ճանապարհը շատ փակ չի լինի»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանյա Պողոսյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards