Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Լուկաշինում մթերում չկա, վերավարկավորումը նրանց միակ հույսն է

SOCIETY

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում հոկտեմբերի վերջի դրությամբ սեփական եկամուտների կատարողականն ապահովվել է 32,5%–ի չափով, գրում է «Փաստ» օրաթերթը:

Հողի հարկը կարողացել են հավաքագրել պլանավորածի 20,6%–ի չափով: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «տարօրինակ» չի համարում, որ նման ցուցանիշ ունեն: Նրա պնդմամբ՝ մինչև տարեվերջ կատարողականը կհասցնեն 90%–ի:

«Կաղամբը դեռ վաճառքի մեջ է: Մարդիկ նոր սկսել են վաճառել: Ես դեկտեմբերի 15–ին նոր կարողանում եմ կատարողական փակել: Այդ ժամանակ միանգամից փոփոխություն է լինում»,– հայտնեց նա:

Կարեն Մկրտչյանի խոսքերով՝ Լուկաշինի «բրենդը»՝ կաղամբը, դաշտերից հավաքվում է այս ամիսներին, հետևաբար գյուղացիներն այս ժամանակ են կատարում նաև հարկային պարտավորությունները: Կաղամբի բերքից գոհ են, բայց գինը վերջին օրերին ընկել է:

«35 դրամով է գյուղացին դաշտից վաճառում: Բայց վերավաճառողներն ուրիշ գնով են վաճառում: Սկզբից թանկ էր՝ 60 դրամով էինք վաճառում: Էժան վաճառում ենք, որ չմնա փչանա: Շուկայական պայմաններ են, գները մեկ էլ տեսնում ես նվազում են: Արդեն բոլորն իրենց բերքը շուկա են հանել, ապրանքը շատ է, դրա համար էլ գինն իջել է»,– ասաց Մկրտչյանը:

 Ցածր գներով բերքի իրացման դեպքում էլ հողագործները մտավախություն ունեմ, որ իրենց չի հաջողվի անգամ ներդրած ծախսերը հետ բերել:

«Մեզ տակը եկամուտ չի մնում: Նույնիսկ հողի հարկի ու ոռոգման ջրի դիմաց ենք պարտք մնում»,– դժգոհեցին լուկաշինցիները:

 Գյուղի 90%–ը կաղամբ է մշակում: Լուկաշինի բնակիչների խոսքով՝ պետությունը պետք է աջակցի, որ կաղամբը վաճառվի, և ժողովուրդը բանկերից վերցրած վարկերը մարի: Այստեղ մի բանկից վարկ են վերցնում մյուսի վարկն են մարում, մյուսից վերցնում՝ մեկ ուրիշը մարում:

«Հիմա հիմնականում վերավարկավորում են անում: Գյուղացիների 20–25%–ը վերավարկավորվում է. նրանք աշնանացանի համար ստիպված են նորից վարկ վերցնել, որպեսզի կարողանան գոյատևել և վարուցանք անել»,– ներկայացրեց Մկրտչյանը: Լուկաշինում այս տարի 350 հեկտար կաղամբ են մշակել: Այսքան էլ նախորդ տարի էր: Հողագործները մտահոգվեցին, որ յուրաքանչյուր տարի բերքի իրացման ժամանակ միայնակ են մնում: Պետությունն իրենց չի օգնում: Գործարանները հրաժարվում են կաղամբ մթերել:

«Արդեն 3–4 տարի է մթերում չի իրականացվում: Դրանից առաջ մթերում կար, հիմա՝ ոչ: Զորամասերին էլ չենք կարող հանձնել, որովհետև մեր կաղամբն այլ տեսակի է: Նրանք հիմնականում Մարտունու շրջաններինն են տանում: Նրանց կաղամբը դիմացկուն է, մերը՝ ոչ»,– մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նրանք նաև սրտնեղեցին, որ բերքը տուժում է անմխիթար ճանապարհների պատճառով: Բնակիչների ներկայացմամբ` գյուղի ճանապարհները անբարեկարգ վիճակում են: Տեղացած անձրևների հետևանքով ցեխ է առաջանում:

Առաջացած ցեխակույտերի հետևանքով գյուղացիները դժվարանում են տեղաշարժվել:

«Ճանապարհները քարուքանդ վիճակում են: Մի փոքր անձրև է գալիս՝ ցեխակույտեր են առաջանում ու ցեխոտ փողոցներում քայլել չի լինում: Գյուղի դաշտ տանող ճանապարհները նույնպես վատ վիճակում են: Ցեխի պատճառով չենք կարողանում դաշտ գնալ: Ցեխակույտն այնքան շատ է լինում, որ անգամ մեքենաները չեն կարողանում դաշտ հասնել: Ժամանակ է եղել, որ ցեխն այնքան շատ է եղել, չենք կարողացել դաշտ հասնել ու բերքը դաշտից տուն բերել»,– պատմեցին գյուղացիները:

 

Մանյա Պողոսյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe