Զարինջայում աշնանացանը 100 հեկտարով պակաս է
ECONOMICSԱրագածոտնի մարզի Զարինջա համայնքում այս տարի աշնանացան ցանքսը պակաս է: Նախորդ տարվա համեմատ աշնանացանը 100 հեկտարով քիչ է: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին բնակիչները:
Համայնքի ղեկավար Սևադա Մանուկյանի խոսքով՝ հողագործները վարուցանքի հնարավորություն չեն ունեցել: Ակնկալում են գարնանացանի միջոցով ցանքսի պակասը լրացնել:
«Գարնանը ցորենի սերմացուի խոստում է եղել: Սպասում ենք, որ տան և բնակիչները կարողանան հող մշակել»,– ասաց նա:
Հուլիսին կարկտահարությունից Զարինջան 100%–ով վնաս էր կրել: Վնասվել էին ցորենի, գարու, կորնկանի դաշտերը: Փոխօգնություն գյուղացիներին դեռ չի տրամադրվել: Ցորենի սերմի խոստում են տվել:
«Հողի հարկը զիջելու ծրագիր կա, բայց մեզ չեն տեղեկացրել, զիջել են, թե՝ ոչ»,– հայտնեց նա:
Մանրամասները «Փաստ» օրաթերթի վաղվա համարում: