Պուտինը Կրեմլում ընդունել է Յուրի Խաչատուրովին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Խաչատուրովի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում:
Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը: Հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



