Հյուսիսային Կորեան կարող է իր հաջորդ փորձնական հրթիռն արձակել «առաջիկա օրերին»
INTERNATIONAL NEWSԱՄՆ կառավարության փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեան կարող է նոր հրթիռային փորձարկում իրականացնել մի քանի օրվա ընթացքում:
Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ դա կլինի երկրի առաջին փորձարկումը սեպտեմբերին Ճապոնիայի վրայով հրթիռ նետելուց ի վեր:
Աղբյուրներից մեկը նշել է, որ Միացյալ Նահանգներն ապացույց ունի, որ Ճապոնիայի հաղորդումն այն մասին, որ Հս. Կորեան նոր փորձարկում է նախապատրաստում, ճշմարիտ է: Փորձագետների խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ փորձարկումը տեղի կունենա «մի քանի օրվա ընթացքում»:
Ճապոնական կառավարական աղբյուրն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ճապոնիան ռադիոազդանշաններ է որսացել, որոնց համաձայն՝ Հս. Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռի արձակմանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



