Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Հարկային օրենսգրքի փոփոխությունը ծանրացնելու է ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց հարկային բեռը. Կառլեն Խաչատրյան

POLITICS

Հարկային Նոր օրենսգրքի նախագծում կան մի քանի խնդրահարույց դրույթներ, որոնք հիմնականում ծանրացնելու են փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը: Մինչդեռ կառավարությունը, որը խնդիր է դրել պետական բյուջեում հարկային մուտքերն ավելացնել,  պետք է ուժերը խոշոր բիզնեսում կենտրոնացնի, որը ավելի շատ հարկային մուտքեր կապահովի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններից մեկով հանրային սննդի ոլորտը, բացի արտոնագրային վճարից, 2018 թ. հունվարի 1-ից սկսելու է վճարել նաև 10% շրջանառության հարկ։ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ այս ոլորտում փոքր շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ավելի շատ են և նշված փոփոխությունը միանշանակ կազդի թե հանրային սննդի ոլորտում գնի փոփոխման, թե գործունեություն ծավալելու գրավչության վրա:

«Եթե օրենսգրքի փոփոխության տրամաբանության մեջ նայենք, փաստացի ստացվում է, որ խնդիրը հարկային մուտքերն ամեն կերպ ավելացնելն է: Եվ հետաքրքիր է, որ փոքր բիզնեսի միջոցով պետք է մուտքերն ավելացվեն»,- նշեց տնտեսագետը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում ստվերում գործող թե՛ փոքր և միջին, թե՛ խոշոր բիզնեսներ կան, բայց կառավարությունը եթե խնդիր է դրել պետական բյուջեում հարկային մուտքերն ավելացնել, ապա շատ ավելի արդյունավետ կարող է լինել ուժերը խոշոր բիզնեսում կենտրոնացնելը:

«Բնական է, որ պետության տեսանկյունից ուժերը խոշոր բիզնեսում կենտրոնացնելը, նրանց ստվերից սպիտակ դաշտ բերելը ավելի արդյունավետ կարող է լինել, քան փոքր բիզնեսի նկատմամբ ամեն կերպ հարկային վարչարարությունը խստացնելը: Հակառակը, հենց խոշորին պետք է բերել հարկային դաշտ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մոտ 670 խոշոր կազմակերպություններ ապահովում են պետական բյուջեի հարկային մուտքերի շուրջ 80 տոկոսը»,- ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ավելացված արժեքով հարկվելու շեմը ևս նախատեսված էր 58 մլն դրամից իջեցնել 115 մլն դրամի, բայց այս դրույթը մեկ տարով հետաձգվել է:

Մեկ այլ խնդրահարույց դրույթ է եկամտային հարկում որոշակի դրույքաչափերի փոփոխությունը: Տնտեսագետը նշում է, որ հարկման ստորին շեմը, ճիշտ է, մինչև 150 հազար եկամուտ ստացողների մոտ 1.4 տոկոսով հարկային բեռը կնվազի՝ 24.4 տոկոսից դառնալով 23 տոկոս, բայց մյուս շեմերում ավելացումներ կան: Օրինակ` 26 տոկոսը դառնում է 28, ընդ որում` եթե նախկինում 26 տոկոսով հարկվում էր մինչև 2 մլն դրամը, ապա հիմա մինչև 1 մլն դրամ եկամուտ ստացողն է հարկվելու 28 տոկոսով: Իսկ 1 մլն դրամից ավելի եկամուտ ունեցողը կհարկվի 33 տոկոսով:

«Այստեղ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման պարագայում ևս որոշակի խստացումներ կան, հարկային բեռը ավելանում է: Բնական է, որ ավելի շատ են մեզ մոտ 150-ից ավելի եկամուտ ստացողները: Ողջունելի է, որ ցածր եկամուտ ստացողներին ավելի քիչ են հարկում, բայց, մյուս կողմից էլ, իրականում հարկային բեռը ֆիզիկական անձանց մասով կմեծանա, որովհետև շեմը շատ ցածր է դրված»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 23-ի հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը շուտով կներկայացվի Ազգային ժողով: Կառավարությունը գրեթե մեկ տարի առաջ՝ 2016 թ. մայիսին էր նույն օրենսգրքի փոփոխություններ նախաձեռնել, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ հարկային օրենսգիրքն այն առանցքային փաթեթներից մեկն է, որ պետք է հանգամանորեն քննարկվի, բազմակողմանի վերլուծության ենթարկվի, նոր միայն ընդունվի: Ըստ նրա՝ հարկային օրենսգիրքն ընդունելիս բավարար լայն մասնագիտական շրջանակի հետ քննարկումներ չիրականացնելն է հենց նոր փոփոխությունների պատճառը:

«Հարկային օրենսգրքում անընդհատ փոփոխությունները բացասական հետևանք է ունենում տնտեսավորողների վրա այն պարզ պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում որոշակի քաղաքականություն պլանավորել: Անորոշությունն անմիջապես անդրադառնում է բիզնեսի վարքագծի վրա: Իսկ կառավարության մասով ամեն տարի հարկային օրենսգրքում որոշակի բան փոխելը միանշանակ բացասաբար է ազդում տնտեսվարողի պետությունից ունեցած սպասելիքների տեսանկյունից»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության անընդհատ փոփոխության` ներդրումային միջավայրի վրա ունեցած ազդեցությանը, Կառլեն Խաչատրյանը նշեց. «Հարկային փոփոխությունը ներդրումային միջավայրի վրա ազդող գործոններից միայն մեկն է: Բնականաբար, որքան հարկային բեռը ցածր է, որ որքան հարկային վարչարարությունը խիստ է, այնքան ներդրողների համար ոչ գրավիչ է դառնում երկիրը, բայց, մյուս կողմից էլ, հաշվի առնելով, որ մեր երկրի պետական եկամուտների մոտ 96 տոկոսը հարկերի միջոցով է հավաքվում, ՀՀ-ն չի կարող կտրուկ հարկային բեռի նվազման ճանապարհով գնալ: Իմ կարծիքով՝ խնդիրը հարկային բեռը տնտեսվարողների միջև հավասարաչափ, արդարացի բաշխման մեջ է: Փոքրի և խոշորի հարկման, կամ խոշորին ստվերից հարկման դաշտ բերելու հարցը պետք է ավելի արդիական դառնա»:

 

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter