Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ դեմ է պայքարում Արաբիան

INTERNATIONAL NEWS

Ոչ ոք չգիտի, թե հատկապես վերջին շրջանում սաուդյան պաշտոնատարներն ինչ նկատի ունեն՝ ահաբեկչություն, անջատողականություն և արմատականություն ասելով, գչրում է «Փաստ» օրաթերթը: Սակայն, չգիտես ինչու, ոչ ոք չի զարմանում, թե ինչպես է պատահել, որ 2015 թ.–ից սկսած՝ Արաբիան 41 արաբական պետություններից կազմված Հակաահաբեկչական կոալիցիա է ղեկավարում, և հարց էլ չի տրվում, թե ինչո՞ւ այդ պայքարի արդյունքները, արդեն 2 տարի, որևէ կոնկրետ տեղում չեն երևում:

Անկեղծ ասած, հաշվի առնելով այն փաստը, որ այս երկրում նույնիսկ ԴԱԻՇ–ի կամ Ալ–Քաիդայի անունները բարձրաձայնելիս են վարանում միաժամանակ նաև ահաբեկչական խմբավորում բառակապակցությունն արտասանել, հաշվի առնելով Էր Ռիադի քաղաքականությունն ու հատկապես թագաժառանգ արքայազնի ելույթ/հարցազրույցները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ողջ աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում միակ ահաբեկիչներն Իրանը, Եմենի հուսիները, Սիրիայի նախագահ Բաշար–ալ Ասադն ու լիբանանյան Հըզբոլլահն են, որոնց դեմ էլ պայքարի կոչ է հնչեցնում երկրի փաստացի տիրակալ Մուհամմադ բեն Սալմանը:

Վերջինս, ի դեպ, հանգստյան օրերին Էր Ռիադում էր հյուրընկալել սունիական 41 երկրների ներկայացուցիչներին (Հակաահաբեկչական կոալիցիայի համաժողովի շրջանակներում), որոնց ուղղված ողջույնի խոսքում հայտարարեց, թե՝ «Ահաբեկիչները պիտի գիտակցեն, որ մենք բոլորս միասին ամեն ինչ կանենք՝ ահաբեկչության վտանգը չեզոքացնելու համար և թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները ձևախեղեն մեր խաղաղ տարածաշրջանը»: Ավելին՝ երիտասարդ արքայազնը մամուլին կոչ արեց առավել ակտիվ դերակատարում ունենալ անջատողականության դեմ պայքարում և արաբական աշխարհի ինտելեկտուալներին էլ խնդրեց օժանդակել երիտասարդությանը, որպեսզի վերջինս արմատական գաղափարախոսությունների ճիրաններում չհայտնվի:

Բնականաբար, վերոնշյալից հետո փորձագիտական աշխարհը ջանում է հասկանալ, թե որոնք են լինելու Արաբիայի թագաժառանգի հերթական քայլերը, որն այս պահին առայժմ պաշտպանության նախարար է և Հակակառուպցիոն պայքարի հանձնաժողովի նախագահ: Մենք արդեն նախորդ նյութերից մեկում տեղեկացրել էինք, որ այս հարցում երկու տեսակետ կա. մի մասը պնդում է, որ Արաբիան, բազում տհաճությունների ստեղծմամբ հանդերձ, կբավարարվի Լիբանանի, Իրաքի և Իրաքի proxy պատերազմով և ուղիղ ռազմական բախման չի գնա Թեհրանի հետ, մյուս մասն էլ, հաշվի առնելով հատկապես արքայազնի՝ New York Times–ին տված վերջին հարցազրույցը, որում նա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին Մերձավոր Արևելքի Հիտլեր կոչեց, Հարիրիի հերթական հարձակումը Հըզբոլլահի դեմ, Իրաքում քրդերի անակնկալ գրոհը շիական աշխարհազորայինների դեմ, որում Արաբիայի հետքն է երևում, ուղղակի պատերազմ են կանխատեսում՝ դրա նախանշանը Մուհամմադ բեն Սալմանի թագավոր կարգվելը դիտելով:

Թեհրանում, սակայն, հանգիստ են. այստեղ հայտարարել են, թե ողջ աշխարհը գիտի՝ ովքեր են ձևախեղում տարածաշրջանը, ում ֆինանսավորմամբ, ահաբեկչական ինչպիսի խմբերի միջոցով, և հարկ չեն համարել նույնիսկ վերոնշյալ համաժողովին անդրադառնալ: Ինչ վերաբերում է թագաժառանգ արքայազնի անզուսպ արտահայտություններին՝ Թեհրանն այն միանգամից էր տհասության արդյունք որակել: «Վստահ ենք՝ աշխարհը որևէ կշիռ չի տալիս Էր Ռիադին՝ նրա թագաժառանգ արքայազնի տհաս, անխոհեմ և զավեշտալի արտահայտությունների պատճառով»,– ԻՌՆԱ–ի վկայությամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին, հավելելով, որ Արաբիայի թագաժառանգն ընթանում է մերձավորարևելյան բռնապետների հետքերով, որոնց ճակատագրի հետ կապված՝ նա խորհելու լուրջ առիթ ունի:

Գոհար Սիմոնյան

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6