Անգելա Մերկելը եւ Լի Կեցյանը կարեւորել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը
INTERNATIONAL NEWSՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Պեկին ժամանած ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հայտարարել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով:
«Չափազանց կարեւոր Է օգտվել այդ ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունից եւ հաստատել հավասար, համապարփակ ու անկեղծ երկխոսություն»,-հայտարարել Է Չինաստանի կառավարության ղեկավարը:
«Մեզ հարկավոր Է դիվանագիտական, քաղաքական լուծում: Այն շտապ հարկավոր Է գտնել»,-իր հերթին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլերը: «Ներկայում կան այն բանի նշանները, որ կհաջողվի ստեղծել այնպիսի ձեւաչափ, որը թույլ կտա մեկտեղել բոլոր անհրաժեշտ մասնակիցներին»,-ընդգծել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



