Չեչնիայի նախագահը Բաղդադի բանտում 25 ռուս կնոջ ու 79 ռուս երեխայի է հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ Իրաքում հայտնաբերել է կանանց ու երեխաների խմբի` բոլորը Ռուսաստանից, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Արդեն հայտնի են նրանց անունները, այդ խմբում 25 կին ու 79 երեխա կա, նրանք բոլորը Ռուսաստանից են, Չեչնիայից միայն մեկ ընտանիք կա»,-գրել է Կադիրովը, նշելով, որ նրանք այս պահին բոլորը Բաղդադի բանտում են:
Կադիրովը նաեւ հայտնել է, որ խմբում շատ կան վիրավորներ ու հաշմանդամներ, ու ինքը կապվել է Իրաքի իշխանությունների հետ` հիշյալ հարցով: «Ես ինքս պարտավորեցրել եմ Զիյադ Սաբսաբիին` ձեռնարկել համապատասխան քայլեր` նրանց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու համար»:
Իսկ այս հայտարարությունից առաջ Չեչնիայի նախագահը հայտնել էր իրենց երկրում ահաբեկչության նկատմամբ տարած լիարժեք հաղթանակի մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



