Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Վայոց ձորում գյուղաբնակների 52,4%–ը գործազուրկ է

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբաղվածության պետական գործակալության տվյաներով 2017 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13%–ով:Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69,7%–ը կամ 1,3 հազար մարդ:

Այս մասին «Փաստ» օրաթերթին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 17,2%–ով: Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 66%, երիտասարդներինը՝ 27,5%, հաշմանդամություն ունեցողներինը՝ 8,9%, իսկ գյուղաբնակներինը՝ 52,4%:

Մարզում հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13,4%–ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 14%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողներից գործազուրկ են 5,8%–ը: Աշխատանք չունեցողների 63,9%–ը միջնակարգ կրթություն ունեցողներն են, իսկ տարրական կրթություն ունեցողներից 2,9%–ն է գործազուրկ:

Ըստ Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթության՝ մանկավարժները, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 66,8%–ը:

Վայոց ձորում 16–29 տարեկանները գործազուրկների 27,5%–ն են կազմում: 30–44 տարեկանների 39%–ը մարզում աշխատանքի կարիք ունի: 45–54 տարեկանները գործազուրկների 20%–ն են կազմում:

50–ից բարձր տարիքի անձանց 13,5%–ի զբաղվածության հարցը մնում է չլուծված: Տարեսկզբից մարզի ԶՏԿ–ներում խորհրդատվություն է ստացել 3248 աշխատանք փնտրող՝ մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության օրենսդրության, ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով: Տարվա ընթացքում կենտրոնները համագործակցել են մարզի 395 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 314 թափուր չկրկնվող աշխատատեղ: Այստեղ նաև աշխատանքի չլրացվող թափուր տեղեր կան:

Մարզում շարունակվում են պահանջարկված մնալ բժիշկների թափուր աշխատատեղերը, իսկ վերջին տարիներին նաև միջին որակավորման ֆինանսների և առևտրի բնագավառների, սպասարկման ոլորտի մասնագետները: Զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 267 աշխատանք փնտրող, որոնցից 36–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Չնայած սրան՝ մարզում մի շարք չլուծված հիմնախնդիրներ օրակարգային են մնում:

Գյուղական բնակչությունը թերզբաղված է, երիտասարդների գործազրկության մակարդակը բարձր է, իսկ աշխատանքային միգրացիան ամենացավոտ խնդիրն է: Աշխատաշուկայում զբաղվածությունը մեղմելու նպատակով երկու պետական ծրագիր է իրականացվում: Առաջին ծրագրով արդեն 12 գործազուրկ մասնագիտական պրակտիկա է անցնում:

Իսկ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրում» ծրագրով աշխատանքի է տեղավորվել 24 գործազուրկ, որոնցից 9–ը՝ երիտասարդ, 1–ը՝ հաշմանդամություն ունեցող: Ըստ ԱՎԾ–ի տվյալների՝ մարզում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 8,4%, ինչը 2015 թ.–ի նկատմամբ նվազել է 1,7%–ով:

 

Մանյա Պողոսյան
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive