Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Եվրոպա» և «ոչ Եվրոպա» հասկացություններ գոյություն չունեն. արևելք–արևմուտք կոնֆլիկտն էլ պետք է փնտրել այլ տեղ

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է մշակութաբան Արման Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, շատերն ասում են, որ ԵՄ–Հայաստան շրջանակային համաձայնագիրն իրագործելով՝ մենք վերադառնում ենք մշակութային, արժեքային առումով մեր պորտալարին: Ձեզ համար էլ է՞ այդպես:

– Նայած, թե ինչը նկատի ունենք: Օրինակ, շատ բան մեզ մոտ պարսկական է, թուրքական է: Եվ ժողովուրդը դա սիրում է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նույն այդ պարսիկները, աֆղանացիները իրենք էլ են Եվրոպա դուրս գալիս: Այսինքն՝ այժմ Եվրոպան այն հին Եվրոպան չէ: Արևելք–արևմուտք կոնֆլիկտն էլ այժմ ուրիշ տեղում է: Ուստի ասել, որ հայերը եվրոպացիներ են, իսկ աֆղանացիները եվրոպացի չեն, չի կարելի: Աֆղանացիներն էլ են ձգտում Եվրոպա: Կամ հենց նախկին խորհրդային երկրների օրինակով՝ ասել, որ կիրգիզը եվրոպացի չէ, իսկ հայը եվրոպացի է, սխալ է:

Դե, նկատի ունենք դավանած արժեքային համակարգը:

– Այստեղ խոսքը քաղաքական համակարգի մասին է: Կարո՞ղ ենք ասել, որ Հյուսիսային Կորեան ասիական է, իսկ Հարավային Կորեան եվրոպական է, հնարավոր չէ, չէ՞: Երկու երկրներում էլ նույն ժողովուրդն է: Այնպես որ, «Եվրոպա» և «ոչ Եվրոպա» հասկացություններ գոյություն չունեն: Մենք շատ բաներով և՛ ասիացի ենք, և՛ եվրոպացի ենք: Իսկ ինչ վերաբերում է կիրգիզներին, ապա նրանք իրենց արժեքային համակարգով հաճախ ավելի «եվրոպացի» են, քան մենք ենք: Տեսեք՝ նրանց երկրի նախագահը փոխվում է կամ բավականին նկատելի են դեմոկրատիայի նրանց ձգտումները: Իսկ մենք ավելի հեռու ենք այս բաներից, մենք դիկտատուրա ավելի սիրող ենք: Այնպես որ, առանձնապես մեծ տարբերություն չկա. ինչպես հայերն են, նույն կերպ և կիրգիզներն են: Եվրասիական միություն և Եվրոպական միություն. տարբերությունն ա՛յլ բանի մեջ է: Եվրասիականում սովետականներն են: Եվ հարցն այն է, թե ի՞նչ է, ըստ էության, սովետականը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է սովետական մեր անցյալը:

Այսինքն՝ քաղաքական և քաղաքական–աշխարհայացքային հարց է:

– Այո: Խոսքն այն մասին է, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ: Քաղաքական մոդելի հարց է: Մարդու դերը հասարակության մեջ, կոլեկտիվը և անհատը: Այս հարցերին ենք պատասխան տալիս մեր ընտրությամբ: Իսկ մենք գիտենք, թե մեզանում որոնք են հետադիմական ուժերը: Հիմնականում մարդիկ են, որոնք ընդգրկված էին Կոմունիստական կուսակցության մեջ: Նրանք չեն ընդունում ոչ մի ազատություն, սեփականության և ոչ մի իրավունք: Քանզի առանց սեփականության չի կարող լինել և ազատություն:

Իսկ առաջարկվող սկզբունքների իրագործմանը մեր հասարակության մեջ շատե՞րը կփորձեն խոչընդոտել: Եվ դրանք ո՞ր շերտի մարդիկ կլինեն:

– Ովքե՞ր էին հենց սկզբից դեմ անկախ Հայաստանի գաղափարին: Կամ ովքե՞ր էին լիբերալ հարաբերությունների մեջ վատ բան տեսնում: Նույն այդ մարդիկ: Այսինքն՝ սովետական գաղափարախոսությունը կրողները: Իսկ գաղափարական այս հակամարտությունը որտեղի՞ց է գալիս. այն սովետական ժամանակների նույն սառը պատերազմն է: Ո՞նց. կասեն այդ համակարգի ներկայացուցիչները՝ ընտրություններ լինեն, որ իրենք կորցնե՞ն իշխանությունը… Պատկերացնո՞ւմ եք, որ ԽՍՀՄ կոմկուսը ընտրություններ անցկացներ: Այնպես որ, դրանք միլիտարիզացված, հասարակությանն անընդհատ ահաբեկության մեջ պահող համակարգեր են իրականում:

Մեր իշխանական վերնախավն էլ զերծ չէ սովետական մտածելակերպից, քարացած պատկերացումներից: Ո՞նց եք պատկերացնում. նրանց մուտքը Եվրոպական ընտանիք, ինչպե՞ս կլինի:

– Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո լիբերալիզմը, դեմոկրատական արժեքները սկսեցին գործել հետխորհրդային տարածքի երկրներում, դրանք շատ կարճ կյանք ունեցան: Անմիջապես փլուզվեցին այդ արժեքների վրա ստեղծված համակարգերը: Մեր երկրում էլ նույնը եղավ: Այնպես որ, պետք չէ սին հույսեր տածել, թե մեր երկրում ինչ–որ բան կփոխվի, այլ համակարգ կստեղծվի, քանզի այլ արժեքներ կրող ժողովուրդ ենք:

Հնարավոր է միայն այնքանով լինի այդ փոփոխությունը, որ մրցակցություն ծավալվի մեր և Վրաստանի միջև այդ առումով ու առաջ անցնենք Ադրբեջանից, որպես նման արժեքներից զուրկ երկրի: Հնարավոր է մտածեն, թե միայն այդքանը հերիք է: Բայց միայն այդքանը հերիք չէ, բնականաբար: Եվ բանն այն է, որ այդ մարդիկ, ովքեր նախկին Կոմերիտական կուսակցությունից էին, այսօր փողեր ունեն օֆշորներում և այլուր: Գի՞ժ են, ի՞նչ են… հետո ի՞նչ, որ հայ են. հո դա չի՞ նշանակում, որ իրենք իրենց դեմ պետք է դուրս գան:

Ու ողջ այդ համակարգը, կամ ցանցը, որ ստեղծել են իրենց կուսակից ընկերների հետ հետխորհրդային ողջ տարածքով մեկ, կործանման տանեն: Եվ դա անեն ինչ–որ գեղեցիկ խոսքերի համար, ինչ է, թե իրենք հայ են: Այնպես որ, մեր երկրում էլ ներկա համակարգը կպահպանվի: Կպահպանվի այնքան, մինչև վերջնականապես կաղքատացնի ժողովրդին ու… կքանդվի: Ինչպես աֆրիկյան երկրներում է լինում մոտավորապես:

Նշանակում է այս ամենը՝ համաձայնագրի ստորագրումը, այս իրարանցումը ընդամենը իմիտացիա՞ էր:

– Ոչ. ինչո՞ւ է իմիտացիա: Դա էլ էր հնարավորություն, որ իրենք կրկին շարունակեն իրենց գործը: Նրանք ցանկացած ձևով ուզում են պահպանել իրենց իշխանությունը, որը սովետական–դիկտատուրական ինչ–որ համակարգ է:

 

Գոհար Սարդարյան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan