«Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է
SOCIETYԵրևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15:18-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Past.am-ին տեղեկացրեցին, որ պայթյունի պատճառ է հանդիսացել որոշակի քանակությամբ վառարանի կողքին դրված «սփրեյը»: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են սուպերմարկետի ապակիները, աշխատակիցներից երկուսի մազեր են խանձվել, մեկին էլ տեղում են առաջին օգնություն ցուցաբերել:
Հիվանդանոց տեղափոխվածներ չկան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



