Հանրապետական եւ միջպետական որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



