Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ-էմիրաթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 46-ամյակը

SOCIETY

Արաբական Միացյալ Էմիրությունները տոնում է հիմնադրման 46-ամյակը: Դեկտեմբերի 2-ին նշվող ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին:

«1971 թվականի այս օրը երկրի Էմիրությունները միավորվեցին  մեկ պետության մեջ, որը դարձավ կայուն զարգացման, առաջընթացի եւ աճի առաջատար մոդել  Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպանը:

Նա անդրադարձավ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարձր մակարդակի են:

«Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքների վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի: ՀՀ Նախագահի կատարած վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի սպասվող այցը Հայաստան, ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի այցը Երեւան, ինչպես նաեւ Հայաստանի եւ Էմիրությունների նախարարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- շեշտեց  Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին՝ ընդգծելով, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման եւ աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականին 9 ամիսների ընթացքում այն հասել է մոտ 140 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 մլն դոլարի փոխարեն:

«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանում էմիրաթական ներդրումների աճը փաստում են Հայաստանի տնտեսության նկատմամբ Էմիրությունների բիզնես ոլորտի վստահության մասին, ինչին նպաստել են նաեւ մեր հայ գործընկերների հետեւողական ջանքերը: Ակնկալում ենք, որ առաջիկայում կգումարվեն հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի հանդիպումներ՝ հատկապեսհաշվի առնելով, որ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ բարեկամ պարոն Արմեն Գեւորգյանը: Ես միայն կարող եմ գնահատել եւ ողջունել հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ հուսալով, որ այն կունենա նորանոր հաջողություններ ապագայում»,- հավելեց դեսպանը: 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ ընդգծեց, որ անցնող տարին իսկապես բեկումնային էր հայ-էմիրաթական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեւավորված լավագույն բարեկամական հարաբերությունները ավելի նպաստեցին բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացմանը եւ խորացմանը:  Ես ուզում եմ այսօր վստահեցնել բոլորին, որ մենք նույն ջանասիրությամբ եւ եռանդով պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները»,-եզրափակեց Արմեն Գեւորգյանը: 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe