ԱՄՆ-ն մեկ տարում $42 մլրդ-ի զենք է արտահանել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները 2017-ի ֆինանսական տարում այլ երկրներին 41.93 մլրդ դոլարի զենք են վաճառել, որը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ԱՄՆ Անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալության տվյալները, վերոնշյալ գումարի մեջ ներառվում է Պետդեպի ծրագրով այլ պետություններին հատկացվող 6.04 մլրդ ծավալի ֆինօգնությունը, ինչպես նաև 3.87 մլրդ դոլարի ֆինանսավորումը պաշտպանության նախարարության ծրագրերով և 32.02 մլրդ դոլարի վաճառքը գործընկեր երկրներին:
«Վաճառքի այս դրական միտումը զարմանալի չէ, քանի որ ԱՄՆ-ն համաշխարհային մատակարար է անվտանգության ոլորտում»,-ընդգծել է գործակալության ղեկավար Չարլզ Հուփերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զինամթերքի ամբողջական փաթեթ է մատակարարում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



