Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի Մատենադարանի բացումը կկայանա նոյեմբերին

SOCIETY

Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցված ճեմարանում հարդարման եւ կահավորման վերջին աշխատանքներն են ընթանում, եւ նոյեմբերից կառույցը կհամալրի Արցախի գիտական եւ մշակութային կենտրոնների ցանկը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար ՆարինեԱղաբալյանը շեշտեց, որ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կլինեն բազմաթիվ ցուցանմուշներ, գրքեր, մագաղաթաներ, մատյաններ, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունն ու մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Շենքի ճարտարապետական լուծումն այնպիսին է, որ կառույցի արտաքին տեսքը չի փոխում եւ միայն հարմարեցվել է Մատենադարանի պայմաններին:

«Գիտական աշխատանքի, գիտահետազոտական գործունեության համար կան բոլոր պայմանները: Կա դահլիճ, որտեղ պետք է անցկացվեն գիտաժողովներ, հանդիպումներ: Հետազոտական աշխատանքների, ուսումնասիրությունների համար նույնպես կան պայմաններ»,- ասաց Աղաբալյանը` հավելելով, որ սկզբնական փուլում Մեսրոպ Մաշտոցի անվ. ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատողները ներգրավված կլինեն ծրագրում` կօգնեն ոչ միայն գործընթացը սկսելու, այլեւ կադրեր  պատրաստելու հարցում:

Նարինե Աղաբալյանը շեշտեց, որ կառույցի վայրը պատահական չէ, քանի որ Գանձասարը ոչ միայն Արցախի հոգեւոր, այլեւ գրչության եւ արվեստի կենտրոնն է համարվում: Վանական կենտրոնն ունեցել է ձեռագրատուն, ձեռագրերի հարուստ հավաքածու, որոնց մեծ մասը, ցավոք, դարերի ընթացքում ոչնչացվել է:

«Գանձասարից բացի, Արցախում շատ են եղել գրչության կենտրոններ, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր: Արցախյան մանրանկարչությունն Արցախի մշակութային ժառանգության կարեւոր բաղադրիչներից է եւ, մատենադարան ստեղծելով, փորձ է արվելու այդ ժառանգությունը պահպանել եւ հանրահռչակել: Փորձելու ենք ժամանակավոր եւ մշտական ցուցադրությունների միջոցով ներկայացնել այդ հարստությունը»,- ասաց Նարինե Աղաբալյանը` հավելելով, որ Մատենադարանի բացմանը զուգահեռ կկայանա նաեւ Արցախի հոգեւոր եւ գրչության կենտրոնների վերաբերյալ պատկերագրքի շնորհանդեսը:

«Սա մեր ունեցածն ի մի բերելու եւ ներկայացնելու հնարավորություն է, քանի որ ունեցել ենք նկարիններ, մտավորականներ, գրողներ եւ այն ամենը, որ ստեղծվել է  նախորդ սերունդերի կողմից որպես պատմամշակութային ժառանգություն, պետք է կարողանանք պահպանել, վերարտադրել եւ ներկայացնել»,-ասաց Արցախի մշակույթի նախարարը:

Նարինե Աղաբալյանի փոխանցմամբ, Մատենադարանում մի քանի տարի է պատրաստվում են արցախյան ձեռագրերի ընդօրինակություններ: Ներկա դրությամբ Մեսրոպ Մաշտոցի անվ. ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը խոստացել է շուրջ հարյուր ցուցանմուշ տրամադրել: Արցախում վստահ են, որ այդ թիվը ժամանակի ընթացքում կմեծանա, քանի որ Մատենադարանի վերակառուցմանը զուգահեռ կատարվում են հավաքագրման աշխատանքներ:

Արցախի Մատենադարանի շինարարական աշխատանքը ղեկավարում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարութունը եւ ճարտարապետն այն նույն անձնավորությունն է,ով ժամանակին նախագծել է ճեմարանի շենքը:  Շենքի կառուցման համար մեծ ներդրում է կատարել «Փյունիկ» համահայկական հիմանդրամըԼՂՀ կառավարությանըտրամադրելով 138 միլիոն դրամ:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank