Վանաձորում ամանորյա միջոցառումները կարժենան 5.5 մլն դրամ
SOCIETYՎանաձորում սկսվել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Հայքի հրապարակի գլխավոր եղեւնին արդեն զարդարվում է: Բյուջեից այս տարի տոնական միջոցառումների համար հատկացվել է 5.5 մլն դրամ գումար, նախորդ տարվանից 500 հազարով ավելի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Բաժնի պետի խոսքով, քաղաքը տոնական տեսքի բերելու համար օգտագործվելու են ոչ միայն նախորդ տարվա գնված դեկորները, այլ նաեւ` նորերը: Բադյանը խոստանում է` իրենք անելու են հնարավորը` վանաձորցիները տոնական տրամադրությունը ապահովելու նպատակով:
Հատկանշական է, որ Հայքի հրապարակի նախորդ տարվա տոնական տեսքն աննախադեպ շքեղ էր, մի բան, որին վանաձորցին, թերեւս ականատես չէր եղել երկար տարիներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



