Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 համաբուժարաններում անցկացվել է բաց դռների օր
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Սերվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վեց համաբուժարաններում կազմակերպվել է բաց դռների օր: Գաղափարի հիմքում քրոնիկ երակային անբավարարությամբ տառապող հիվանդների վաղ հայտնաբերումն է: Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ըստ իրենց բնակության վայրի նախատեսված հետևյալ համաբուժարաններում.
- Կենտրոն - «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Մալաթիա-Սեբաստիա - «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Դավթաշեն և Աջափնյակ - «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք - «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ
- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն - «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
Նախաձեռնությունը քրոնիկ երակային անբավարարության որևէ ախտանիշ՝ ցավ, ծանրության զգացում, այտուց, ոտքերի հատվածում տելեանգիեկտազիաներ ունեցող քաղաքացիների համար է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



