Գերմանիայում ոստիկանությունը պայթուցիկներ է հայտնաբերել սուրբծննդյան շուկայի հարևանությամբ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Պոտսդամ քաղաքում ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել սուրբծննդյան շուկայի հարևանությամբ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սարքն ուղարկվել է Բեռլինից հարավ-արևմուտք ընկած քաղաքի դեղատներից մեկը: Ինչպես նշում են ոստիկանները, սարքից տարբեր տեսակի մետաղալարեր են դուրս գալիս:
Ավելի ուշ նրանք պարզել են, որ այն պայթուցիկներ է պարունակում իր մեջ, որից հետո անցել են սարքի վնասազերծմանը:
Ինչպես աղբյուրը հիշեցնում է, անցյալ դեկտեմբերին 12 մարդ էր զոհվել Բեռլինի Սուրբծննդյան շուկայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել անցորդներին:
Գերմանիայի տարածքում երկուշաբթի ավելի քան 2600 սուրբծննդյան տոնավաճառ է բացվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



