Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Գործարար միջավայրի բարելավումը մշտապես պետք է լինի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ

POLITICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում անդրադարձավ Համաշխարհային բանկի  Doing Business զեկույցի արդյունքներին, որոնց համաձայն` ՀՀ-ն արձանագրել է առաջընթաց: Վարչապետի խոսքով, մշտապես առկա է  բարելավման լրացուցիչ հնարավորություն, և սա պետք է լինի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: «ՀԲ-ն երեկ հրապարակել էր  «Doing Business (գործարարությամբ զբաղվելը) 2016. Կանոնակարգիչ դաշտի որակիու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որումՀայաստանը երեք կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքումզբաղեցնելով 35-րդ տեղը: Վերջին տարում բարեփոխումենրիքանակով Հայաստանն ընդգրկվել է ուսոÖ �մնասիրված երկրների 14տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրածտնտեսությունների շարքում: Հայաստանի դիրքի բարելավմանհիմքում ընկած են երեք ուղղություններով իրականացրածբարեփոխումները, մասնավորապես շինարարականթույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետկապված փաստաթղթային ս ահմանը հատելու ընթացակարգերիպահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և պայմանագրերիկիրարկման որակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վարչապետը: 

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում սահմանային ձևակերպումենրի համար պահանջվող 50 ժամը հասցրել է եÖ �եք ժամի:  Այս ցուցանիշով, Հայաստանը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ:    

«Դատական օրեսնգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այÕ ½ տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել»,-  նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Մասնավորապես, բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝ բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: 

Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: 

Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: 

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր, ինչն այս ցուցիչով առաջատար Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: 

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատեց, որ ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր: Հովիկ Աբրահամյանի խոսքով, մշտապես առկա է բարելավման լրացուցիչ հնարավորություն և սա պետք է լինի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս ոլորտի հանձնարարությունները լինելու են վարչապետ Աբրահամյանի անձնական հսկողության ներքո: 

 

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform