Ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ եղանակային պայմանների պատճառով
INTERNATIONAL NEWSՈւրբաթ երեկոյան ավելի քան հարյուր չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ օդերևութաբանական կանխատեսումների ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանների չվերթների ժամանակացույցը:
ՌԴ Հիդրոմետ կայանը դեկտեմբերի 1-ին եղանակային վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել Մոսկվայում՝ կանխատեսվող ձյան տեղումների, մերկասառույցի, քամու և անձրևի պատճառով:
Մասնավորապես նշվում է, որ տեղի ժամանակով 19.35-ի դրությամբ 77 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո» օդանավակայանում, 21-ը՝ «Դոմոդեդովոյում», որտեղ նաև մեկ չվերթ չեղարկվել է: «Վնուկովոյում» էլ 5 չվերթ հետաձգվել է, ևս երեքը՝ չեղարկվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



