Ասում են, որ հակահայկական հաղորդումների պատվիրատուներին ՀՀ իշխանության ներսում պետք է փնտրել. «Ժամանակ»
POLITICS«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին փոխանցել է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որևէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության դիրքորոշումը:
Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ այդ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում:
Հիշեցնենք, որ «ՆՏՎ» հեռուստաընկերությունը 2000 թվականից «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է, իսկ «Գազպրոմի» հետ հայ իշխանավորներից ամենասերտ կապերն ունի վարչապետ Կարեն Կարապետյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



