Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Էրդողանի պարանոցի օղակը սեղմվում է

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Վերջին շրջանում Վաշինգտոնն ու Էր Ռիադը խոշորացույցով են նայում Թուրքիայի գործողություններին: Արաբիային մտահոգում է այն փաստը, որ չնայած երկարատև համագործակցությանն ու հատկապես Սիրիայում համատեղ պլանների գործի դրմանը՝ Անկարան ավելի ու ավելի է հակվում դեպի Ռուսաստան–Իրան–Հըզբոլլահ առանցքը, ակնհայտորեն է պաշտպանում Քաթարին ու պաղեստինյան ՀԱՄԱՍ–ին և առիթը բաց չի թողնում Իսրայելի ուղղությամբ հիշոցներ տեղալու համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին՝ Սպիտակ տանը, վերոնշյալից բացի, մտահոգում են Անկարայի՝ ՆԱՏՕ–ի շրջանակներում ծավալած քայքայիչ գործունեությունը, ահաբեկիչներին, տվյալ դեպքում քրդերին օժանդակելու և զինելու՝ Վաշինգտոնին հասցեագրվող մեղադրանքները, Անկարայում ամերիկյան սցենարով պետական հեղաշրջում կազմակերպելու հայտարարությունները, հայտնի կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի չարտահանձնման հետ կապված աղմուկը և էլի բազում դետալներ, որոնց թվարկումն անգամ էջեր կլցնի:

Ճիշտ է՝ նոյեմբերի 28–ին Թուրքիան ներկայացավ Արաբիայի Հակաահաբեկչական կոալիցիայի նիստին, և շատերն այս քայլը ներկայացրին որպես անառակ որդու վերադարձ իր հայրական տուն: Սակայն, դատելով առանձին դրվագներից՝ թե՛ թագառանգ Բեն Սալմանը, թե՛ Դոնալդ Թրամփը Թուրքիային այլևս վստահելի գործընկեր չեն համարում:

Ավելին, ինչպես երևում է, Վաշինգտոնը որոշել է Էրդողանի հարցը մեկընդմիշտ լուծել, և այդ առումով կատարյալ գտածո էր հայտնի գործարար Ռեզա Զարրաբը, որի դատավարությունն իսկական սկանդալի վերածվեց: Վերջինս, ի դեպ, նեյեմբերի 29–ին Նյու Յորքի դատարանում հայտարարեց, թե իր աչքով է տեսել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շրջանցող՝ Էրդողանի հրամանագիրը, և, որ՝ հենց ինքն է եղել Թուրքիայի վերին էշելոններին կաշառող այն օղակը, որի միջոցով Թեհրանը կարողացել է 2010–15 թթ.–ին շրջանցել նավթի արտահանման միջազգային արգելքը:

Բնականաբար, Էրդողանն այս հարցում անհողդողդ է. նա ոչ միայն հերքում է նման հրամանագրի գոյությունը, այլև հայտարարում է, թե Գյուլենն ու նրա ամերիկյան հովանավորները ցանկանում են Թուրքիայում ավարտին հասցնել այն, ինչ չհաջողեց անել զինված հեղաշրջում կազմակերպելու միջոցով:

Անկարան ԱՄՆ հատուկ ծառայությունների օպերացիա է դիտարկում Զարրաբի՝ սրանից 18 ամիս առաջ ԱՄՆ կատարած այցը (իբր՝ փոքր որդուն Դիսնեյլենդը ցույց տալու պատրվակով), նրա կալանավորումն ու շատ արագ ազատ արձակումը՝ երկրից չհեռանալու և քննչական մարմնի հետ համագործակցելու պայմանով:

Իսկ ո՞վ է Ռեզա Զարրաբը՝ կհարցնեք: 34–ամյա գործարարը բավական խառը կենսագրություն ունի: Ծնվել է Թավրիզում, մեծացել է Ադրբեջանում, ապրում է Թուրքիայում: Միաժամանակ Իրանի, Թուրքիայի, Ադբեջանի և Մակեդոնիայի քաղքացիություն ունի, ամուսնացած է թուրք փոփ–աստղ Էրբա Գյունդեշի հետ: Նրա ընտանիքը սերտ կապեր ունի Իրանի վերին էշելոնների հետ:

Հայրը՝ Հուսեյն Զարրաբը, Իրանի էքսնախագահ Ահմադինեժադի բարեկամն էր և մի քանի տարի առաջ, նույն մեղադրանքով, ԱՄՆ–ում տուգանվեց 2,3 մլն դոլարի չափով: Անկարան, ի դեպ, այս փաստը փրկօղակ է գործածում՝ նկատելով, որ չէր կարող համագործակցել մեկի հետ, որի հայրն արդեն մեղադրվել էր միջազգային պատժամիջոցները խախտելու համար և, ԱՄՆ հետաքննող մարմինների հետ համագործակցելու արդյունքում. 2,3 մլն դոլար էր վճարել՝ կանխավ որոշված 10 միլիոնի փոխարեն:

Թուրքիայում մեջտեղ բերում նաև այն փաստը, որ առաջինն իրենք են դեռ 2013–ին ձերբակալել Զարրաբին՝ վերջինիս կասկածելով էկոնոմիկայի նախարար Մեհմեթ Զաֆեր Չաղլայանին, Halkbank պետբանկի նախագահ Սուլեյման Ասլանին կաշառելու, նրանց օգնությամբ փողեր լվալու, Թեհրանում ու Դուբայում ոսկու մաքսանենգ առևտուր անելու և այլնի համար:

Ճիշտ է՝ Անկարան չի բացահայտում, թե ինչո՞ւ հետո Զարրաբն ազատ արձակվեց Թուրքիայում, բայց պակասը գործարարն է լրացնում՝ կաշառել է ոչ միայն բանկերի ղեկավարներին, նախարարներին, նրանց որդիներին ու դատախազին, այլև Էրդողանի ընտանիքին: Մասնավորապես՝ որդուն, որն իր տված 15 միլիոն դոլարով է սկսել օֆշորային բիզնեսը Մեն կղզում (Bellway Limited ընկերություն), եղբորը, մերձավոր ընկերոջը, փեսային՝ ներկայիս էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքին, կնոջը՝ Էմինեին, որի բարեգործական ընկերությանը 4 մլն դոլար նվիրատվություն է արել:

Մի խոսքով՝ իսկական խայտառակություն, որի այսբերգն անգամ եթե ջրի երես դուրս գա՝ Էրդողանին կամ կատարյալ կապիտուլյացիա է սպառնում, կամ սևերես հեռացում: Եվ, փաստորեն, հենց դա էր ակնարկում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, որը Վուդրո Վիլսոնի կենտրոնում նույն օրը հայտարարեց, որ Իրանն ու ՌԴ–ն երբևէ չեն կարող փոխարինել Արևմուտքին՝ Թուրքիայի գործընկերոջ կարգավիճակում…

 

Գոհար Սիմոնյան

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'