Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Թրամփը հրաժեշտ կտա՞ Թիլերսոնին

INTERNATIONAL NEWS

Ամերիկյան The New York Times օրաթերթը, հղում անելով ԱՄՆ–ի բարձրաստիճան պաշտոնատարներին, տեղեկացրել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մինչև Նոր տարի հրաժեշտ կտա իր աթոռին, և նրան այդ պաշտոնում կփոխարինի ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության՝ CIA–ի ղեկավար Մայք Փոմփեոն:

Թերթը նաև գրել է, թե Սպիտակ տունը մտադիր է մի զարկով երկու թիրախ խոցել և ԿՀՎ–ում էլ Փոմփեոյին փոխարինել հանրապետական սենատոր Թոմ Քաթենով, որը հայտնի է Թրամփի արտաքին քաղաքականության նկատմամբ ջերմեռանդ պաշտպանությամբ, ինչպես նաև՝ Իրանի դեմ կոշտ դիրքորոշմամբ, գրում է «Փաստ» օրաթերթը:

Ընդհանրապես, վերջին շրջանում ամերիկյան մամուլն անընդհատ է գրել նախագահ–պետքարտուղար վատ հարաբերությունների ու վիրավորանքների մասին, որոնցով, իբր, Թրամփն ու Թիլերսոնը մշտապես են փոխանակվում Օվալաձև սենյակում: Առիթը այն հակասություններն են, որոնք անհնար են դարձնում Թիլերսոնի հետագա պաշտոնավարումը Սպիտակ տանը:

Օրինակ՝ վերջինս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ պետքարտուղար է աշխատում ոչ թե Սպիտակ տանը, այլ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և նրա ոչ պրոֆեսիոնալ դուստր Իվանկայի մոտ (պետքարտուղարի համբերության բաժակը հատել է հատկապես Հնդկաստան կատարած վերջին ացը, երբ Իվանկան ինքն իրեն պատվիրակության ղեկավար է կարգել՝ ձախողելով Թիլերսոնի աշխատանքը):

Պետքարտուղարը համարում է, որ Թրամփը կամ առհասարակ պիտի լռեր Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մտադրության վերաբերյալ կամ կյանքի կոչեր այդ գաղափարը, նվազեցնելով երկու գերտերությունների լարված հարաբերություններից բխող աշխարհաքաղաքական տագնապը: Նա Թրամփի դիրքորոշումից տարբերվող գործելակերպ է առաջարկում որդեգրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ոչ թե սադրելով «հոգեկան հիվանդ շան որդուն»՝ ինչպես օրերս Թրամփն էր կոչել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինին, այլ բանակցելով նրա հետ:

Պետքարտուղարը Թրամփի պատկերացումներից տարբերվող տեսակետ ունի նաև Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի, մի խոսքով՝ համարյա բոլոր կարևոր խնդիրների վերաբերյալ: Այնպես որ մամուլը գրում է, որ Թիլերսոնն ինքն էլ է անտանելի հոգնել այս իրավիճակից, և եթե Թրամփը նրան աշխատանքից ազատելու հրամանագիր չարձակի, Նոր տարուց հետո նա հրաժարականի դիմումը սեփական ձեռքով կդնի Թրամփի սեղանին: Իբր՝ անհնար է աշխատել մի միջավայրում, որտեղ դու ոչինչ չես որոշում, իսկ քեզ օրումեջ մեսիջներ են հղում՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Իսկապես. գաղտնիք չէ, որ արդեն քանի ամիս՝ Թիլերսոնին ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիով փոխարինելու մասին էր մամուլը գրում: Տպավորություն էր՝ Հեյլին ինքն էլ հենց այդպիսի կեցվածքով էր հանդես գալիս ՄԱԿ–ում: Բայց թե ինչու նա այլևս Սպիտակ տանը չի գոհացնում, և ինչու է Թրամփի նոր ընտրությունը կանգ առել Մայք Փոմփեոյի վրա, անհայտ է:

 

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ պետքարտուղարի դեմ արշավին է միացել նաև American Foreign Service Association–ը, այլ կերպ ասած՝ ԱՄՆ դիվանագետների արհմիությունը, որտեղ համոզված են, որ Թիլերսոնի՝ միանգամից 2000 դիվանագետների կրճատելու (ընդ որում՝ կրճատվում են հատկապես կանայք, այն էլ՝ սևամորթները), նաև՝ եղածների աշխատավարձերը քչացնելու, ընդհանրապես՝ կառույցի բյուջեն 31%–ով նվազեցնելու որոշումն անընդունելի է:

AFSA–ն նաև կասկածի տակ է առնում պետքարտուղարի պրոֆեսիոնալիզմը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ պետդեպարտամենտի կարևոր 44 պաշտոններից այս պահին միայն 10–ն են զբաղված: Վաշինգտոնն էլ մի կողմ. Կորեական թերակղզում այդպիսի վիճակ է, մինչդեռ՝ ԱՄՆ–ն Սեուլում անգամ դեսպան չունի: Դեսպաններ չեն նշանակվում այնպիսի կարևոր երկրներում, ինչպիսիք՝ Արաբիան, Թուրքիան, Հորդանանը, Եգիպտոսը, Քաթարը և այլն:

Եվ ընդհանրապես՝ ոչ ոք այլևս ոչինչ չի հասկանում, թե ինչ է պետք անել, ինչպես, որ պաշտոնում և ում հրահանգով:

 

Գոհար Սիմոնյան

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive