Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։
Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



