Ուկրաինայում հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի
INTERNATIONAL NEWSՈւկրաինացի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում Թուրքիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրանց արգելված է մուտք գործել երկրի տարածք:
«Երեկ օդանավակայանի անցման կետում Ստամբուլ-Օդեսա չվերթի ուղեւորներին գրանցելու ժամանակ Օդեսայի սահմանապահները հայտնաբերել են կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի»,- հաղորդում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ օտարերկրացիները, օգտագործելով Թուրքիայում 5000 դոլարով ձեռք բերած վիզաները, մտադիր էին անօրինական ճանապարհով Ուկրաինայից հասնել Բեռլին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



