«Դոմոդեդովո» օդանավակայանը մասամբ շրջափակվել է՝ ռումբի մասին կեղծ տեղեկությունից հետո (լուսանկար)
INTERNATIONAL NEWSՄոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը զննման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա, ինչից հետո տարածքը շրջափակվել է, հայտնում է ռուսական լրատվական գործակալությունը:
Ուղևորի կեղծ հայտարարությունից հետո համապատասխան մարմիններն իրականացրել են անվտանգության ապահովման հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ, սակայն տեղափոխման համար արգելվող որևէ իր կամ նյութ չի հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ մուտքերից մեկը փակվել է, մինչդեռ ռումբի մասին կեղծ հայտարարություն արած մարդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ միջադեպն ուղևորների և չվերթների սպասարկման բնականոն ընթացքի վրա չի ազդել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



