Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


1078 անձ հրաժարվել է հաշմանդամության կարգից և չի ցանկացել պետպատվերով բուժում ստանա՞լ

SOCIETY

Հաշմանդամ չճանաչված անձանց համար վերականգնողական անհատական բուժում իրականացնելու նպատակով նոր ծրագիր է իրականցվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող-խորհրդատու Անուշ Սիմոնյանը՝ արձագանքելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում մոտ 14 հազար մարդ զրկվել է հաշմանդամության կարգից ու արտոնություններից:

Խոսքը հիմնականում վերաբերում է 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց խնդիրները թեթև են, սակայն զրկվելով հաշմանդամության կարգից՝ նրանք զրկվել են նաև արտոնություններից:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով փորձնական ծրագիր է արվում, որպեսզի հաշմանդամ չճանաչված անձանց և նրանց, ովքեր բուժման կարիք ունեն տրամադրվի վերականգնողական անհատական բուժում։ Այդ անձինք պետական պատվերի շրջանակում ստանում են բուժում, որպեսզի ամբողջությամբ վերականգնվեն և հաշմանդամության համար այլևս չդիմեն»,- նշեց Անուշ Սիմոնյանը և հավելեց, որ մոտ 1078 անձ հրաժարվել է հաշմանդամության կարգից և չի ցանկացել պետպատվերով բուժում ստանալ։  

Ծրագիրն իրականացվում է հոկտեմբերի 16-ից։ «Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ արդեն 100 մարդ բուժում է ստանում և բոլորը գոհ են իրենց մատուցված ծառայություններից»,- շեշտեց ՀՀ ԲՍՓ գործակալության համակարգող-խորհրդատուն։

Իր հերթին «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը նշում է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված 210 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից ներկայում հաշմանդամ է ճանաչվում 196 հազարից էլ քիչ։

«Այդ գործընթացը շատ արագ է զարգանում և մոտ 20 տարի հետո, երևի հաշմանդամություն ունեցող անձ Հայաստանում չի լինի։ Սա այդքան էլ ուրախալի լուր չէ, քանի որ խոսքը գնում է գրանցվածների թվի նվազման մասին, այլ ոչ թե խնդրի վերացման»,- նշեց Ալավերդյանը։  

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առնչվող ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունների վավերացման մասին, Արմեն Ալավերդյանը նշեց, որ դրանց վավերացումն անհրաժեշտություն է: ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2010 թվականին, սակայն կամընտիր արձանագրությունները՝ դեռ ոչ։ 

«Կոնվենցիայի վավերացումից հետո որոշակի քայլեր արվել են, բայց չեմ կարող ասել, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում դրա կիրառումն ինչ-որ բան է փոխել»,- ընդգծեց Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ 1992 թվականից ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը   հռչակել է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր և այդ օրերին ամբողջ աշխարհում միջոցառումներ են իրականացվում, կազմակերպվում են միջոցառումներ, համաժողովներ, որոնք մտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնմանը։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe