Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունում կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

SOCIETY

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդին է ներկայացվել «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, որտեղ տեղադրվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ կայքը հնարավորություն կտա հանրությանը վերահսկողություն իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հղել առցանց հարցումներ գերակա ոլորտների գործողություններն իրականացնող մարմինների, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնող մյուս գերատեսչությունների պատասխանատուների նկատմամբ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական աշխատանքները. ակնկալվում է, որ կայքը կսկսի գործել մինչ տարեվերջ:

Օրակարգի հաջորդ հարցով ներկայացվել են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, համակարգի կայացմանն ուղղված պրակտիկ մեխանիզմները: Զեկուցվել է, որ մշակվել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի տեխնիկական նկարագիրն ու վարման կարգը, ինչպես նաև ներքին, արտաքին ազդարարման դեպքում համապատասխան թվային փաստաթղթերի ձևերը և ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի միջոցով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու անանուն ներկայացնել հաղորդագրություն՝ կոռուպցիոն դեպքի հետ կապված: Ընդ որում, հնարավորություն է տրվելու հաղորդում ներկայացնել և անանուն, և հրապարակային տեսքով: Հստակ ներկայացվել են այն երաշխիքները, որոնք ապահովելու են անանունությունը, այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով ազդարարը մուտք գործելով համակարգ՝ ներկայացնելու է համապատասխան հաղորդագրությունը: Ընդգծվել է՝ որևէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը և այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել: Քաղհասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում մշակվել են նաև հաղորդագրությանը ներկայացվող պահանջները: Տեղեկացվել է, որ հրապարակվելու է հստակ վիճակագրություն, թե որքան հաղորդում է ստացվել, քանիսի հիման վրա է հարուցվել քրեական գործ:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, նշված մարզերում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ: 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe