Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվում

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 27–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ էր կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2009–ից ի վեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ–ում իրենց աղբյուրներին, գրել էին, որ Ռուսաստանը Դորոխինի փոխարեն առաջարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն Ադրբեջանը չի հաստատել նրա թեկնածությունը։ Տեղեկություններ կան, որ Զուևը հայամետ դիրքորոշում ունի և դրա համար Ադրբեջանն այն չի հաստատել: Ինչո՞ւ երկու երկրները դեսպանի նշանակման հարցում համաձայնության չեն գալիս:

Թեմայի շուրջ «Փաստը» զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:

 

– Դեսպանի նշանակման հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չի կարող սկանդալ առաջացնել: Փոխհամաձայնության չգալու հարցը խորքային դրդապատճառներ ունի: Ադրբեջանը բացահայտ վարում է հակառուսական քաղաքականություն՝ դա լինի Անդրկովկասում, թե Արևելյան գործընկերության շրջանակներում: Ադրբեջանին Ռուսաստանում դիտարկում են որպես հակառուսական շղթայի բաղկացուցիչ մաս:

Եվ այդ անհարթությունները որոշակի ազդանշաններ են ուղղում ադրբեջանական ղեկավարությանը, որ փորձի այս պարագայում իր ուղեծիրը փոխել: Սա Ռուսաստանի կողմից նաև ազդանշան է կապված այն հարցի հետ, որ Ռուսաստանին չի բավարարում Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ դեպի Ռուսաստանի շահերի անարգանք: Դեսպանների հարցն այդ հիմնախնդրի երևացող կողմն է միայն: Դեսպանի հետ կանչման հարցը տեխնիկական բնույթ չի կրում, այլ՝ քաղաքական լուրջ դրդապատճառներ ունի:

 

Քաղաքական ի՞նչ դրդապատճառների մասին է խոսքը:

– Նշեմ, որ դեսպանի հետ կանչման հարցը կապ չունի նրա անձի հետ: Վերջին շրջանում սրվում են ռուս– ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանի իշխող ղեկավարության և Ռուսաստանի միջև տարբեր հակասություններ գոյություն ունեն, և փոխադարձ ըմբռնման չգալը դրա հետ է կապված: Դա անհատների հարցը չէ, դա պետությունների միջև հարաբերությունների հարցն է: Ես հիմա գտնվում եմ գործուղման մեջ և ուշիուշով հետևում եմ Ադրբեջան– Ռուսաստան հարաբերություններին:

Շփվում եմ ադրբեջանական ընդդիմության հետ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, ունեմ նաև Ռուսաստանի ԱԳՆ–ից նորություն: Ադրբեջանի հանրապետությունը ներգրավված է ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության մեջ և Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Վրաստանի հետ մի շղթա են կազմում: Ադրբեջանը մասնակցում է այդ բոլոր ծրագրերին՝ հակառուսական դիրքորոշումից ելնելով: Ռուսաստանի հարաբերությունները չափազանց սրված են և դա է պատճառը, որ խանդոտ վերաբերմունք ունի Հայաստան– ԵՄ համաձայնագրի հետ կապված:

Դրա ենթատեքստում էլ կարելի է հիմնախնդիրը տեսնել: Ադրբեջանն իր իսկական դեմքը բացահայտեց Ռուսաստանի նկատմամբ, և մակերեսային հարցերում նրանց հարաբերությունները երևում են: Ռուսաստանին որոշ չափով մեկուսացնելու՝ գազանավթային բոլոր միջոցառումներին մասնակցում է: Դա այդպես է եղել անկախությունից ի վեր: Նույնիսկ անկախության իրենց հռչակագրում Խորհրդային Միությանն անդամակցելը նշանակում է որպես խորհրդային օկուպացիա: Ուղղակի հիմա Ռուսաստանի համար սև ու սպիտակի ժամանակաշրջանն է: Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունները չեն կարգավորվում, ավելին՝ սրվում են:

 

Մանյա Պողոսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan