Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կոռուպցիան համակարգային է. ԵՄ–ն կկարողանա՞ ստիպել` զուգակցել «մտրակի և բլիթի» քաղաքականությունը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

 

Պարո՛ն Հոկտանյան, ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա դրույթով կողմերը պետք է համագործակցեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման շուրջ: Համաձայնագրում հղում է արվում միջազգային իրավական փաստաթղթերին: Որքանո՞վ է առանցքային և պարտավորեցնող կոռուպցիայի դեմ պայքարի դրույթը:

– Որքան նախկինում, այնքան էլ՝ հիմա: Գիտեք, առհասարակ, տեքստերում խստությունը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև ՀՀ–ն դեռ վաղուց տարբեր պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորությունները կատարում է, և կատարելու արդյունքում ոչինչ չի փոխվում: Այստեղ խնդիրն այլ է: Ես քաղաքական խնդիր եմ տեսնում: Զուգակցելով «մտրակի և բլիթի» քաղաքականությունը, ԵՄ–ն որքանո՞վ կկարողանա ստիպել, որ ՀՀ–ն այդ ամենը կատարի: Առայժմ դա ԵՄ–ին առանձնապես չի հաջողվել: Որոշ օրենսդրական փոփոխություններ են եղել, բայց դրանից այն կողմ՝ ոչինչ: Իսկ նման արդյունքի պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: Ընդամենն օրենքներ, և կաշառք վերցնողների՝ հիմնականում ձևական հայտնաբերումներ: Իսկ կոռուպցիան միայն կաշառքը չէ: Մեկ–մեկ ավելի լուրջ ձևականություններ էլ են լինում, բայց խնդիրն այն է, որ դրանք իրավիճակի փոփոխության չեն բերում: Այս փաստն ուժեղացնում է այն պնդումը, որ մեզ մոտ կոռուպցիան համակարգային է: Բռնում ես բարձրաստիճան պաշտոնյայի, բայց դրանից հետո նույն ոլորտում իրավիճակը չի փոխվում: Սա նշանակում է, որ համակարգը ավտոմատ կերպով նրա տեղում բերում է մեկ այլ պաշտոնյայի, և այդ ամենը շարունակվում է: Այս պարագայում նաև կասկածներ են առաջանում, որ նպատակն իրականում հակակոռուպցիոն քայլը չէր:

 

2018 թ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կստեղծվի: Հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը անարդյունավետ է որակվում, ի՞նչ կարելի է սպասել նոր մարմնից:

– Եթե քաղաքական կամք չկա, ուզում ես խորհուրդ կամ այլ մարմին ունեցի, խնդիրը չի լուծվի: Գերմանիան այդպիսի մասնագիտացված խորհուրդ կամ մարմիններ չունի, բայց կոռուպցիայի և հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու տեսանկյունից շատ ավելի բարվոք իրավիճակում է: Խնդիրն այն, թե իշխող վերնախավն ինչպե՞ս է մոտենում հարցին: Գիտակցո՞ւմ է, որ կոռուպցիան իսկապես ազգային անվտանգության խնդիր է: Գիտակցո՞ւմ է, որ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկի այդ հարցն ինչ–որ ձևով լուծելու համար: Երբ Վրաստանը 2000–ականներին իր ռեֆորմներն իրականացրեց, ընդամենը մի խորհուրդ ուներ, մասնագիտացված մարմիններ չկային: Բայց Սահակաշվիլին կարողացավ այնպես անել, որ կոռուպցիան էապես կրճատվեց: Մինչև «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանն աշխարհի հինգ ամենակոռումպացված երկրների մեջ էր, և այդ առումով ՀՀ–ից շատ ավելի վատ վիճակում էր: Հիմա անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան մենք: Մյուս կողմից կա Ուկրաինայի օրինակը: Մայդանից հետո ստեղծվեցին մարմիններ, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվում: Քաղաքական կամքի բացակայությունը թույլ չի տալիս, որ այդ մարմիններն արդյունավետ աշխատեն: Այս երկու, այսպես ասած՝ մեզ բավականին հոգեհարազատ, ընդհանուր պատմություն ունեցող երկրների օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր է քաղաքական կամքը:

 

Ամեն դեպքում, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ–ն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել:

– Ծանոթացա հայտարարությանը: Ինչպես պետական ցանկացած պաշտոնյա, նա նկատի է ունեցել այն իրավական ակտերն ու համապատասխան ինստիտուտները, որոնք ստեղծվել են: Մնում է այդ ամենն աշխատեցնել: Իսկ այդ աշխատանքը նկատելի կլինի, երբ կոռուպցիայի ընկալման համաթիվն իսկապես նվազի: Այսինքն՝ մարդը զգա, որ իրավիճակը կարող է լավանալ: Կարող ես շատ լավ օրենքներ ընդունել, բազմաթիվ մարմիններ ստեղծել, բայց սայլը տեղից չշարժվի: Եվ ընդհակառակը, Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ ոչ մի մարմին չունենալով ամեն ինչ կարող է շատ լավ աշխատել: Եվրոպական երկրների օրինակները ցույց տվեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատող մեխանիզմ են նաև արդար ընտրությունները: Իշխանափոխություն է տեղի ունենում, որն ամենալուրջ զսպող մեխանիզմն է: Այն թույլ չի տալիս, որ կոռուպցիան դառնա համակարգային ու խեղդի երկիրը:

 

Աննա Բադալյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan