Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


Սիրում ու հարգում են ուժեղին

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը

 

Պարոն Կարապետյան, մեր երկրի՝ Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը ինչպե՞ս եք գնահատում. այն ճանապարհներ կբացի՞ մեր ժողովրդի առաջ:

– Շատ դրական եմ գնահատում: Այն շատ լուրջ քայլ է ոչ միայն Հայաստանի և եվրոպական երկրների համար, այլ նաև կակտիվացնի արևելք և արևմուտք հարաբերություններն ընդհանրապես: Այս երկու աշխարհների միջև ինչ–որ սառույց էր գոյացել, և այս համաձայնագիրը սառույցը հալեցնելու առաջին քայլերից է:

 

Այսինքն՝ համաձայնագիրը միայն հայաստանյան նշանակություն չունի, այն կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով:

– Անշուշտ: Եվ Հայաստանը նաև իր վրա է վերցրել արևելք և արևմուտք հարաբերությունները ջերմացնելու խնդիրը: Եվ դա շատ լուրջ բան է:

Եվ այս ամենի հետ միասին համաձայնագիրը շատ կարևոր է նաև հենց մեր երկրի ու ժողովրդի համար: Ի վերջո այն ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, մեր շփումներն այսուհետ լինելու են նաև եվրոպական երկրների հետ:

Իսկ տնտեսական առումով կարևոր է այնքանով, որ Հայաստանը ստիպված է լինելու արտադրել որակյալ ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն եվրոպական շուկայում:

 

Շատերը կարծում են, որ ներկա համաձայնագրով մենք վերադառնում ենք մեր պորտալարին: Անշուշտ՝ այն դիտարկելով արժեքային համակարգի ենթատեքստով: Դուք և՞ս այդ կարծիքին եք: Իրո՞ք առկա է մեր ժողովրդի դերակատարությունը ներկա քաղաքակրթության ստեղծման գործում:

– Իհարկե, մարդկության պատմության մեջ հայերը խիստ կարևոր դերակատարություն են ունեցել: Եվ այժմ մենք կրկին փորձելու ենք վերադառնալ մեր արմատներին: Եվ այս համաձայնագիրը կօգնի դրան:

Բայց նաև մենք պետք է ճիշտ եզրահանգումներ անենք մեր քայլերը կատարելիս: Կարևորը մարդկանց մտածելակերպը փոխելն է: Դիտարկելով կայսրությունների պատմությունը՝ տեսնում ես, որ դրանք փլուզվել են, երբ կտրվել են սեփական մշակույթից և սեփական արմատներից: Նույնն է նաև փոքր երկրների պարագայում:

Այնպես որ, մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, ճանաչենք ու գնահատենք դրանք: Միայն այդպես կարող ենք հաղթահարել այն բազմապիսի պրոբլեմները, որոնք կուտակված են մեր երկրում, ծառացած են մեր ժողովրդի առջև:

 

Իսկ այսօրվա հայը շատ չի՞ հեռացել իր արմատներից: Նրա համար հե՞շտ կլինի թոթափել թուրքական, պարսկական և այլ ազդեցություններն ու մոտենալ ինքն իրեն:

– Դա արդեն ոչ թե դրսի, այլ մեր ներսի գործն է: Խնդիրն այն է, թե երկրում ի՞նչ որակի մտավորականներ կան, և նրանք ի՞նչ կարող են անել: Էլի եմ կրկնում՝ ժողովուրդը պետք է ապրի սեփական մշակույթով: Եվ երբ նա կտրվում է դրանից, ասենք հենց իր գրականությունից, ապա վտանգի տակ է հայտնվում նրա տեսակի պահպանման գործը:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում այս առումով: Արդեն ընթերցողներ չկան, և գրողներն էլ զրկված են գրքեր հրապարակելու հնարավորությունից: Ես՝ անձամբ, մի վեպ եմ գրել «Վաչագան բարեպաշտ թագավոր» վերնագրով: Այն աննախադեպ գործ է, գրել եմ մեր հնագույն աղբյուրները ուսումնասիրելով, նյութը համադրելով: Բայց տպագրելու հնարավորություն չունեմ:

Մինչդեռ այս վեպը պետք է ընթերցվի, այն պետք է կարդան մեր աշակերտները, զինվորականները, ընդհանրապես՝ երիտասարդությունը, որովհետև ոգի է տալու նրանց:

 

Ազգային անվտանգության առումով այս համաձայնագիրը մեզ համար կարո՞ղ է նշանակություն ուենալ:

– Որոշ չափով կունենա: Որովհետև այն ևս գործիք է՝ զսպելու մեր հարևանների ախորժակները: Սակայն մեր հիմնական անվտանգությունը կապված է ՀԱՊԿ–ի հետ: Այս քաղաքականությունն է մեզ պահել, ու մենք դրանով դեռևս գոյություն ունենք:

 

Այսինքն՝ մեզ մոտ ազգային անվտանգության առումով դիվերսիֆիկացիայի պահանջ չկա: Եվ համաձայնագիրն այդ հարցը չի լուծի:

– Հոգեբանական առումով այն կարող է նշանակություն ունենալ: Բայց Եվրոպայի հետ հույսեր կապել չի կարելի: Պատմության մեջ երբ նման դեպքեր են եղել, աղետալի հետևանքների են հանգեցրել:

Ընդհանրապես, ինքներս մեր ներսում պետք է ուժեղ լինենք՝ կապված մեր մշակույթին, մեր ազգային տեսակին, մեր ավանդույթներին: Այդ դեպքում օտարները մեզ կարող են և՛ սիրել, և՛ հարգել: Իսկ եթե մեր ներսում թույլ լինենք, նրանք ո՛չ կսիրեն, ո՛չ կհարգեն:

Օրինակ, արցախյան պատերազմում, երբ հաղթեցինք, և՛ ամերիկացին, և՛ ֆրանսիացին, և՛ անգլիացին մեզ միայն պատկառանքով էր նայում: Որովհետև հաղթող ժողովուրդ էինք:

Իսկ այդ հաղթանակը գալիս էր մեր ներքին ամրությունից:

 

Գոհար Սարդարյան

 

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well