Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ապագա է սպասվում հայկական կոնյակին 25 տարի անց

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 24–ին ԵՄ–ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում անդրադարձ է արվում նաև «կոնյակ» և «շամպայն» բրենդների կիրառման իրավունքին` որպես ոչ հայկական աշխարհագրական տեղանունների։ Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ–ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։

Ի՞նչ ապագա է սպասվում հայկական կոնյակին 25 տարի անց: Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է Խաղողագործության միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, փաստորեն, 2042 թվականին հայկական կոնյակ չի լինի: Կոնյակագործներն ի՞նչ քայլեր պետք է անեն ԵՄ–ի պահանջները բարելավելու համար:

– Խնդիրը նոր չէ, մենք չենք կարողանում Եվրոպայում կոնյակի անվան տակ արտահանում իրականացնել, դրա համար Եվրոպական շուկաներում մենք չունենք այդքան ցայտուն ապրանքներ: Կոնյակն իրենց ապրանքանիշն է և ունի իր պատմությունը: Դրա համար մեր կոնյակի շուկան հիմնականում Ռուսաստանն է, որը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում: Եվրոպա դուրս գալու համար պետք են փոփոխություններ՝ անվանափոխություն և այլն:

Հայ կոնյակագործներն արդեն պետք է մտածեն վերաբրենդավորում իրականացնելու մասին: Կոնյակագործները պետք է մտածեն առաջիկա 25 տարվա ընթացքում վերաբրենդավորում իրականացնելու և շուկայում դրա հետևանքով իրենց տեղը չկորցնելու մասին, հատկապես, որ նոր բրենդ ստեղծելն ու տարածելը հայ արտադրողի համար ծախսատար ու ժամանակատար խնդիր է:

 

Ասացիք գործընթացը ծախսատար և ժամանակատար է, 25 տարին բավարա՞ր ժամանակ է:

– Առանց ծախսի չեն կարող մարդկանց ապացուցել, որ դա նույն կոնյակն է, ինչ– որ նախկինում: Դա մեծ աշխատանք է, որ կարողանանք նոր անվանումով սպառողի քիմքին համապատասխան վաճառք իրականացնել: Ոչ մեկը չի կարող ասել այդ 25 տարին բավարար ժամանակահատված է, թե՝ ոչ: Բիզնեսի տեսանկյունից պետք է այն դիտարկել: Մեծ աշխատանքի համար ես գտնում եմ, որ 25 տարին քիչ է, որովհետև 1887 թվականից հայկական կոնյակը շրջանառության մեջ է և իր տեղն ու դիրքն ունի:

 

Պարոն Սարգսյան, նշեցիք, որ «կոնյակ» անվանման պատճառով մենք Եվրոպայում շուկաներ գրավել չենք կարողանում: Խնդիրը որքա՞ն ժամանակ է առկա:

– Դեռ 1959 թ.–ից սկսած` ԽՍՀՄ–ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ: Ով գիտեր, որ Ֆրանսիայում Կոնյակ քաղաք կա, որն ունի ավանդույթ և կոնյակ բառն ու արտադրությունն այդտեղից է առաջացել: Սրանից հետո կրկին պահանջ դրվեց: 1998 թ.–ին. ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը գնեց Երևանի կոնյակի գործարանը և որոշում կայացրեց դադարեցնել կոնյակի արտադրությունն ու արտադրել միայն «բրենդի»։ Բայց այդ հայտարարությանը հաջորդած մտահոգությունները շուտով փարատվեցին, և կոնյակը մնաց կոնյակ։

Խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես կոնյակ, իսկ եվրոպական երկրներ` բրենդի:

 

Իսկ ինչո՞ւ խնդրի կարգավորման ուղղությամբ մինչ օրս աշխատանքներ չեն կատարվել:

– Որովհետև մեզ ձեռնտու չի եղել անվանափոխությունը, դրա համար էլ չի եղել: Հիմա ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո խնդիրը պետք է կարգավորվի: Ես մի քանի Եվրոպական երկրներում եմ եղել, մարդիկ արդեն այնտեղ հայկական կոնյակը ճանաչում և սիրում են: Եթե հետևողական կերպով կարողանան ծրագիրը կատարել, իմ կարծիքով, հայկական կոնյակը Եվրոպայում իր ուրույն տեղը կունենա: Օրինակ, եթե մի բրենդային խանութ իր տեղը փոխում է, մենք փնտրում և գտնում ենք այն, որպեսզի այնտեղից գնումներ կատարենք, նույնն այս դեպքում:

 

Այսօր ի՞նչ խնդիրներ կան կոնյակագործության ոլորտում:

– Այս ոլորտում, եթե մաքուր հումքով՝ տեխնիկական խաղողի սորտերով են աշխատում, կոնյակի հարցում խնդիրներ չկան: Մաքուր որակով կարող է իր տեղը Եվրոպայում ունենալ: Կան նաև այնպիսի դեպքեր, երբ կոնյակագործն ուզում է գումար աշխատել և կեղծ հումքով է արտադրանք տալիս: Նրանք սրանով վարկաբեկում են կոնյակի անունը: Եթե ուզում են խաղողագործությունը զարգանա, տնտեսական աճ լինի, գյուղատնտեսության մեջ այս ամենը տեսանելի լինի, պետք է փոխադարձ և փոխշահավետ պարտավորություններով աշխատել կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների հետ:

 

Մանյա Պողոսյան

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance