Հակոբ Սանասարյան. «Հայաստանի բնությունն ավերողները պետք է հեռանան զբաղեցրած պաշտոններից»
SOCIETYՕրերս Ազգային ժողովում կայացավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական քննարկումներ: Լսումների ընթացքում քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների իրավիճակը:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին զարմացնում է այն, որ քննարկումներն անցկացնում են պաշտոնյաեր, ովքեր հանքեր ունեն և անտառային տնտեսություններում տնտեսական գործունեություն են ծավալում կամ անտառի խնդրով մտահոգված չեն:
«Ինչպե՞ս հասկանալ, երբ անտառային ոլորտը քայքայող ու կողոպտող գողերը իբր մտածում են, թե ինչպես պահպանեն անտառները»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշել է նա:
Նյութի շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



