ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է մարզական միջոցառում զինհաշմանդամների համար
SPORTՀաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:
Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:
Մարզական միջոցառման ավարտին, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթևացնելու համար: